Պատահականությու՞ն, թե՞ ծրագրված մի համակարգ է տիրում Հայաստանում՝ ժողովրդին ցածր կենսական և մշակութային մակարդակի հասցնելու: Խոսքեր ժողովրդավարության, հավասարության և արդարության մասին, մինչդեռ գործերը մատնանշում են հակառակը, խոստումներ կենսամակարդակի բարձրացման մասին, միաժամանակ թալան այդ նույն կենսամակարդակի հաշվին, հավաստիացումներ արդարության վերականգնման մասին, հետևում է ծեծ, ջարդ, ձերբակալություն արդարության համար անձնվեր պայքարողների դեմ: Այս ամենը կարելի է շարունակել անվերջ, սակայն դա չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ սա կարծես սովորական է դառնում մեր աչքերում և մեր մտքերում: Մի՞թե այս ամենը կարող է պատահական լինել և մի՞թե կարելի է այս ամենը տանել: Հարցը հարցի ետևից…. Սա ծրագրված մի հսկայական համակարգ է, ժողովրդին հիմարեցնող մի ապառատ, որը շղթայակապում է բազում տիրույթներ, որոնցից գլխավորը հեռուստատեսությունն է. հեռուստատեսության ցուցադրած անհեթեթությունները, հակամշակութային հաղորդումները, բացահայտ ստերը և մոնոպոլիան այլընտրանք չեն թողնում մարդկանց և խեղդում նրանց մեջ հոգևոր և մարդկային բարձր արժեքները: Սա, թերևս, քանդող ամենահզոր ուժն է, սակայն ոչ միակը: Խմբագրություններն ու տեղեկատվական այլ աղբյուները նունպես առնված են վերահսկողության տակ : Այսպիսով մարդկանց թույլատրված է մի առավելագույն մտահորիզոն, որից ավել նրանք չեն կարող բարձրանալ: Աղետ, կատարյալ ազգասպանություն… Այսպիսի խորը ճգնաժամից դուրս գալ կարողանում են միայն նվիրյալները, և քանի որ ազգն ամբողջությամն այդ ճգնաժամի մեջ է, միակ լուծումը ազգովի նվիրյալ դառնալն է: Վերականգնել արժանապատվությունը, սպանել ներքին կաշառակերին, մտածել սթափ և օբյեկտիվորեն ՝ ի օգուտ պետությանը և ժողովրդին, առաջնորդվել «մեկը բոլորին, բոլորը մեկին» կարախոսով և չմտածել միայն սեփական շահի մասին, բարձրաձայնել ցանկացած անարդարության մասին և կանխարգելել սպառնալիք հաջորդ անարդարությունը` հաշվի չառնելով բարեկամ, հարազատ կամ «ծանոթ» լինելը : Ահա այս մի քանի կարգախոսները եթե իրականացվեն և այլ ՝ դեպի անարդարը, շեղումներ չլինեն, մենք կկարողանանք հաղթահարել այս ծանրագույն շրջանը և կստեղծենք մեր սիրելի, մեր երազած երկիրը ու այլևս չենք ասի « երիրը երկիր չի»: