Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնանում են Ֆրանսիական ամրոցում

Mary
Author:
Mary
19:20, Friday, 20 April, 2012
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնանում են Ֆրանսիական ամրոցում

Հայտնի է դարձել հոլիվուդյան աստղեր Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի ամուսնական արարողության վայրը: Աշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկը կամուսնանա հիասքանչ Միրավել ամրոցում, որը գտնվում է Ֆրանսիայի սրտում` Պրովանս նահանգում:

The Daily Star-ի տվյալներով, այդ շինության վերակառուցման համար ծախսվել է մի քանի մլն դոլար: Փիթն ու Անջելինան իրենց երեխաների հետ մարտին արդեն այցելել են ամրոց:

Հարսանիքին հրավիրված են մինչեւ 300 հյուրեր: Նրանց թվում են Անջելինայի հայրը, հայտնի հոլիվուդյան դերասան Ջոն Վոյթը, ում հետ Անջելինան երկար ժամանակ չի շփվել, նաեւ Բրեդ Փիթի ծնողները` Բիլն ու Ջեյնը, նրա եղբայրը` Դագը եւ քույրը` Ջուլին, հաղորդում է NEWSru.com-ը:

Մոտ ժամանակներս Ջոլին, Փիթը եւ նրանց 6 երեխաները կտեղափոխվեն Ռիչմոնդ, Անգլիա, որտեղ կանցկացնեն երեք տարի:
     Տեղի ընտրությունը կապված է Անջելինա Ջոլիի առաջիկա նկարահանումներով, գրում է The Sun-ը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3854 | 0 | 0
Facebook