Կանադայում կյանքի 88-րդ տարում վախճանվել է «Մութ ստվերներ» սերիալի վամպիր Բարնաբաս Քոլինզի առաջին դերակատար Ջոնաթան Ֆրիդը:
Հենց Ֆրիդի խաղն էլ ոգեշնչել է հայտնի դերասան Ջոնի Դեփին, եւ նա Թիմ Բերթոնին համոզել էր նկարահանել «Մութ ստվերների» նոր տարբերակը` Բարնաբասի իր դերակատարմամբ: Ֆիլմը վարձույթում կհայտնվի մայիսին. Ֆրիդն այնտեղ երեւում է առանձին հատվածներում` իբրեւ ծեր Բարնաբաս:
Հայտնի է, որ դերասանը վախճանվել է իր հարազատ Օնթարիոյում, որտեղ նա ծնվել եւ ապրել էր համարյա ամբողջ կյանքը:
Այդ սեիալում իր խաղի մասին Ֆրիդն ասում էր. «Ես միշտ մտածել եմ, որ ես դիտվում էի, ինչպես այդ անիծյալ հետույքը: Ես չէի կարող հավատալ, որ որոշ մարդիկ վախեցել են», հայտնում է «Յանտարնայա զվեզդան»: