Apple-ի նոր պլանշետային համակարգիչների թողարկման մասին լուրից ընդամենը մեկ ամիս է անցել, սակայն Gold&Co ընկերությունն արդեն ներկայացրել է երրորդ սերնդի iPad-ի սեփական տարբերակը, որի կորպուստ 24 կարատանոց ոսկուց է:
Պլանշետի «ոսկե» տարբերակը սպառողին հասանելի կլինի միայն Լոնդոնի, Հոնգկոնգի եւ Դուբայի մի քանի ոսկեղենի խանութներում: Այս վաճառքից գոյացած գումարը կտրամադրվի բարեգործական նպատակներով:
3Dnews-ը հաղորդում է, որ ոսկյա տարբերակները կվաճառվեն ձեռքով պատրաստված շքեղ փայտե քեյսերով, որի ներսում կլինի Wi-Fi + 64 Գբայթ հիշողությամբ 4G տարբերակի iPad:
Apple-ի երրորդ սերնդի 250 պլանշետային համակարգիչները կվաճառվեն առանց խնդիրների, եթե նույնիսկ հաշվի առնենք, որ դրանց արժեքը կազմում է 5499 դոլար, կարծում են ընկերության ներկայացուցիչները: