Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան կարծում է, որ իր թիմը կարող է հաղթահարել «Օլիմպիակոսի» արգելքը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում:
«Մենք սովոր չենք պարտվելուն: Մրցաշրջանը դժվար է դասավորվում, բայց թիմում բոլորը ցանկանում են պայքարել ակումբի հեղինակության համար: Մենք սիրում ենք այս ակումբը:
Վստահ ենք, որ «Օլիմպիակոսի» դեմ խաղից հետո երկրպագուները հպարտանալու են մեզնով: Չեմ կարող երաշխավորել, որ դուրս կգանք հաջորդ փուլ, բայց ամեն ինչ կանենք ակումբի պատիվը բարձր պահելու համար», - Էվրայի խոսքերն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հունաստանում կայացած առաջին խաղում «Կարմիր սատանաները» պարտվել են 0: 2 հաշվով: