Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Վերջին բոլշևիկը գնալով «սադամանում» է

22:02, Sunday, 16 March, 2014

Վերջին տասնամյակներում մեկը մյուսի ետևից տապալվում են աշխարհի բռնապերությունները, ավտորիտար երկրները, որտեղ ժողովրդի ճակատագիրը կախված է մեկ անձի քմահաճույքից, որտեղ իշխանությունը սերնդե-սերունդ փոխանցվում է ժառանգաբար կամ անցնում է ձեռքից-ձեռք միևնույն հանցավոր կլանի ներսում: հերթով պատմության գիրկն անցան բռնապետեր՝ Սադամը, Մուբարաքը, Քադաֆին, Յանուկովիչը, հերթի են Ասադը, և մյուսները:

Դժվար չէ կռահել, որ սրանք բոլորը կարմիր Մոսկվայի ռազմա-քաղաքական բարեկամներն են, որ այդ համակարգը իրեն սպառեց ազատության, ազատ մրցակցության բացակայության պատճառով, որտեղ միանձնյա դիկրատորները վերջում վերածվում են մոլագար ֆաշիստների ու դառնում փորձանք սեփական ժողովրդի գլխին: Բռնապետությունների տապալման շղթան դոմինո էֆեկտի նման շարժվում է դեպի «մայր Ռուսաստան»: Նայելով Վերջին բոլշևիկ Սերժիկի վերջին չեկիստ պապայի ներկայիս հոգեվիճակին, դժվար չէ կռահել, որ նա գնալով «սադամանում» է և այսպես շարունակվելու դեպքում արժանանալու է մյուս բախտակից ընկերների անփառունակ ճակատագրին:

Մենք՝ հայերս, ճնշող մեծամասնությամբ, որպես կանոն չենք արձագանքում բռնապետությունների ու բռնապետների տապալման ներկայիս համաշխարհային պատմական կարևորագույն իրադարձություններին, դեռ մի բան էլ հոգու խորքում կամ բացահայտ, համակրում ենք մարդկության հայտնի դահիճներին: Բացառությամբ մեր նոր սերնդի մոտ նկատվող ուրախալի առաջընթացի, մենք ազգովի շարունակում ենք ապրել անփոփոխ՝ «հին տոմարով», վկա Ուկրաինայի դեպքերը, մեր դիրքորոշումն ու բռնած դիրքը՝ երեկ, թե՞ այսօր:

Ի՞նչ է սա, ինչու՞ է այսպես, արդյո՞ք մենք որպես ազգ չենք սիրում ազատությունը և չենք գնահատում դրա համար պայքարողներին, թե՞ սա ինչ դր բարդույթ է ու նախանձ անողների հանդեպ: Այս պատճառներից ցանկացածի դեպքում, մենք որպես ժողովուրդ, 1991թ. Սեպտեմբերի 21-ին ինքներս մեզ խափել ենք՝ կողմ քվեարկելով անկախությանը կամ էլ՝ ՀՀՇ պարագլուխները Մոսկվայի հետ նենգ խաղերի մեջ մտնելով մեզ «քցել» են ազգովի, ամբողջովին ֆարսի վերածելով հանրաքվեն ու արձանագրված ցուցանիշները: Եվ ամենաահավորն այն է, որ դարեր շարունակ պետականազուրկ ժողովուրդը նվեր ստացած դէ յուրէ անկախությունից հետո, շարունակում է երազել «երանելի» անցյալի մասին, ոչինչ չանելով այն դէ ֆակտոյի վերածելու ուղղությամբ, միաժամանակ «օրախնդիր» դարձնելով ազատության համար պայքարող ժողովրդներին դատափետելը ...

Source: blognews.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3214 | 0 | 0
Facebook