Բաղադրությունը
Խմոր՝
2 ձու
1 բաժակ մածուն
1 բաժակ շաքարավազ
4 ճգ․ ձեթ
ալյուր
1թգ․ սոդա
կակաո
կեռասի կամ ելակի մուրաբայի հյութ։
Պատրաստման եղանակները
Ձուն և շաքարավազը միասին հարել, ավելացնել մածունն ու ձեթը։ Այնուհետև ավելացնել ալյուրը՝ սոդայի հետ միասին խառնված։ Խմորը լավ խառնել, բաժանել 2 մասի, մի մասին ավելացնել ելակի հյութը, որ ստացվի վարդագույն, իսկ մյուս մասին ավելացնել կակաոն։ Խմորը պետք է լինի թթվասերի խտության։
Վերցնել չկպչող թավա (ինչպես պատկերված է նկարում) և այն պատել ձեթով։ Վարդագուն խմորը լցնել թավայի մեջ և թխել նախապես 180 աստիճան ջերմաստիճանով տաքացված ջեռոցում։
Երբ վարդագուն խմորը կլինի պատրաստ, անհրաժեշտ է հանել ջեռոցից և թողնել, որ սառչի։ Այնուհետ վարդագույն խմորը կտրել 1-1, 5 սմ հեռավորությամբ և սիրտ ֆորմայի օգնությամբ ստանալ սրտաձև խմորներ։
Սրտաձև խմորները դնել թավայի մեջ, վրան ավելացնել շոկոլադե խմորը և թխել ջեռոցում, նույն կերպ։
Պատրաստ լինելուց հետո հանել թավայից, թողնել սառչի, ապա կտրել և մատուցել: