Բաղադրությունը՝
2 հատ բանան,
100 գր. սև շոկոլադ,
50 գր. բոված պնդուկ,
փայտիկներ:
Պատրաստման եղանակները՝
Բանանը բաժանել երեք մասի: Շոկոլադը հալեցնել մարմանդ կրակի վրա: Բանանների վրա փայտիկներ անցկացնել, թաթախել շոկոլադի մեջ, այնուհետև վրան մանրացրած պնդուկ շաղ տալ: Դնել սառնարանում այնքան, մինչև շոկոլադը սառչի: