Loading...

Articles

Հնազանդ և մեծամիտ Հայ ժողովուրդ

Նարեկ
Author:
Նարեկ
22:50, Monday, 16 April, 2012
Հնազանդ և մեծամիտ Հայ ժողովուրդ

Հայաստանը հայտնվել է ծանրագույն իրավիճակում. Թալանող իշխանություն , հնազանդվող և գաղթի ճամփան բռնող ժողովուրդ: Պատկերացնում եք , եթե մոտակա մեկ երկու տարում ոչինչ չփոխվի դեպի լավը, ինչ կլինի: Փորձեմ մոտավոր ներկայացնել իմ տեսակետը. Նախագահական ընտրությունների ձախողումից հետո հուսահատ ժողովուրդը պարզապես մեկ մարդու նման կլքի Հայաստանը: Այստեղ կմնան միմիայն ՀՀԿ-ականները ու նրաց երեխաները: Այն մարդիկ , որ այդքան ասում էին , թե Լևոնը ուզում էր Ղարաբաղը հանձնել , ակամա իրենք իրենց ձեռքերով, երկրից փախչելով ու թողնելով մեր երկիրը դատարկ, սկուտեղի վրա Ղարաբաղը մատուցելու են Ադրբեջանցիներին : Կարծում եմ ոչ միայն Ղարաբաղը: Կարծում եմ սա առնվազն հորթի պահվածքի է նման: Սա գալիս է մեզնից, մենք մեծամիտ ազգ ենք, մեր թերությունները չընդունելով , տանը նստած ` քննադատում ենք մարդկանց: Այդպես չի կարելի: Այսօր համախմբվել է պետք: ՀԱԿ-ը միակ ընդդիմադիր ուժն է, մի կողմ դրեք ձեր ամբիցիաներն ու անձնական հակակրանքը և միացեք այս ազգանվեր գործին, որ հետո Ղարաբաղը տալու համար չսկսենք չգիտես ում մեղադրել: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի համար կարող եմ ասել, որ եթե նա որևէ բան գռփած լիներ կամ որևէ բան սխալ արած լիներ, հիմա իշխանությունները դա լոզունգ էին սարքել իրենց համար: Փաստն այն է իրականում, որ նորանկախ Հայաստանի պատմությունում եղել է մեկ լավ դեպք , Ղարաբաղի պատերազմի հաղթանակը, և դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք , և նա միակ նախագահն է , որը կատարել է իր առջև դրված խնդիրը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5917 | 0 | 0
Facebook