Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով գոլի հեղինակ է դարձել ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղում, հավասարվել է անգլիական «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին՝ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում, փոխանցում էGoal.com-ը։
Հարձակվողներն իրենց հաշվին ունեն 44-ական միավոր (22-ական գոլ) ։ Երրորդ տեղում է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան, ով չի կարողանում աչքի ընկնել Պրիմերայի չորս խաղում անընդմեջ։ Հարձակվողն ունի 38 միավոր։
Չորրորդ տեղում է հոլանդական «Այաքսի» հարձակվող Ալֆրեդ Ֆինբոգասոնը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է «Ֆիորենտինայի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Ջուզեպե Ռոսին։
Եթե դեռ չեք միացել մեր ֆեյսբուքյան էջին, որտեղ կարող եք տեսնել բազում զվարճալի նկարներ եվ կարդալ ավելի շատ ֆուտբոլային նորություններ, ուրեմն միացեք https://www.facebook.com/I7love7football?ref=hl