Հոբոս Ապեր «Պապն ու շաղգամը» Դռան առաջ մի անգամ Պապը ցանեց մի շաղգամ: Շաղգամն աճեց, Մեծացավ. Պապը քաշեց, քաշքշեց, Շաղգամն հողից Չհանեց: Պապը կանչեց Տատիկին. Տատը` պապից, Պապը` շաղգամից. Հա' քաշեցին, Քաշքշեցին, Շաղգամը հողից Չհանեցին: Տատը կանչեց Թոռնիկին, Թոռը` տատից, Տատը` պապից, Պապը` շաղգամից. Հա' քաշեցին, Քաշքշեցին, Շաղգամը հողից Չհանեցին: Թոռը կանչեց շնիկին. Շունը` թոռից, Թոռը` տատից, Տատը` պապից, Պապը` շաղգամից. Հա' քաշեցին, քաշքշեցին, Շաղգամը հողից Չհանեցին: Շունը կանչեց Փիսոյին. Փիսոն` շնից, Շունը` թոռից, Թոռը` տատից, Տատը` պապից, Պապը` շաղգամից. Հա' քաշեցին, Քաշքշեցին, Շաղգամը հողից չհանեցին: Փիսոն կանչեց Մկնիկին. Մուկը` փիսոյից, Փիսոն` ժնից, Շունը` թոռից, Թոռը` տատից, Տատը` պապից, Պապը` շաղգամից. Որ քաշեցին, քաշքշեցին, Շաղգամը հողից Հանեցին:
|