Loading...

Articles

Սամվել Սևադա, Հրաժեշտ աշնանը

14:13, Monday, 06 January, 2014
    
    
    
    
    
     ՀՐԱԺԵՇՏ ԱՇՆԱՆԸ
    
     Աշունն այս անգամ
     հեռացավ ինչպես եկել էր,
     գնաց առանց հետ նայելու,
     իր հետ տանելով գույներս,
     հույզերս, հույսերս,
     երազներս ու երազանքներս:
    
     Գնաց, ձմռան պաղ շունչը
     թիկունքին,
     հեռացավ, իր ետեևից թողնելով
     դեղին տերևների հուսահատ երամը,
     որպես հրաժեշտի գունատ առհավատչյա...
    
     Այսօր ձմռան մունետիկը
     հեռագիր բերեց,
     որպես աչքալուսանք,
     առ այն` որ ես մնում եմ սպիտակ հավերժության հետ
     - տետ ա տետ...
    
     Ախ, հիշողությունների սպիտակ սարդոստայնում
     թող թպրտա սիրտս,
     որպես գերի սառցե զնդանում
     ճերմակ դևի...
    
     Թողեք քնեմ աշունն իմ աչքերում
     ու սրտիս մեջ...
    
     Սամվել Սևադա
     2013
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3653 | 0 | 0
Facebook