Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ հանրահավաքը Էրեբունի համայնքում: Ինչ էր կատարվում, կատարյալ մի իրարանցում ՀՀԿ շտաբերում, ավտոբուսների մի հսկա շարան, փակ ճանապարհներ` ողողված ոստիկանական մեքենաներով, գործարաններց, աշխատավայրերից , դպրոցներից և բազում այլ տեղերց ամեն գնով մարդկանց բերում էին հանրահավաքի: Ախր ում եք ուզում ինչ-որ բան ապացուցել, էն ժողովրդին, որ զոռով բերում եք միտինգի, թե ինքներդ ձեզ եք հույս տալիս: Միթե չեք հասկանում , որ էդ միտինգը արեցիք , դրանով մարդկանց ավելի մեծ նեղություն տվեցիք. Ամբողջ ճանապարհը փակ էր, վարորդները ստիպված խորենացի փողոցով էին երթևեկում միայն, իսկ այնտեղի երթևեկությունը նկարագրելու համար համապատասխան բառեր չեմ գտնում: Չեք կարծում , որ ժողովրդին խաբելով` չեք մեծացնի ձեզ ընտրողնեի թվաքանակը: Էլ ինչ նեղություն, ոչինչ մի արեք, մի ձեռնարկեք ոչինչ և էդպես ցաքուցրիվ մի ծախսեք մեր փողերը, այո, այն փողերը, որ մեզնից եք գողացել: Եթե միայն Սերժ Սարգսյանի մեքենաների շարանը լիներ, դա էլ բավական էր , որ երթևեկությունը կաթվածահար լիներ, էլ չղոսած էն մնացացծների մասին: Համեմատության համար նշեմ, որ Համբուրգի քաղաքապետը Հեծանիվով է գնում աշխատանքի. երևի նա դեռ մեզ պես չի զարգացել և չի հասկանում դրա արժեքը: Ով գիտե: