Loading...

Articles

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

16:21, Tuesday, 24 December, 2013
     Տոնական նվերներ, հաճելի այցելություններ ու վետերանների համար նախատոնական բարձր տրամադրություն ապահովող անակնկալներ: Ամանորի նախաշեմին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Արմավիր քաղաքի Հայրենական մեծ պատերազմի մասնակից 30 վետերանների: Մարզպետի առաջին այցը 92-ամյա Ավետիք Կարապետյանի տունն էր: Նախ շնորհավորանքներ, ապա մեծարման խոսքեր, իսկ հետո նվերներ ու ընտանիքի անդամներին բարի մաղթանքներ: Այցելությունը վետերաններին շարունակվեց ողջ օրվա ընթացքում: Ամանորյա բարեմաղթանքներ հղելով յուրաքանչյուրին, մարզպետը վետերաններին հանձնեց ամանորյա մթերքներով լի փաթեթներ: Վետերաններն էլ իրենց հերթին անակնկալի գալով, իրենց շնորհակալությունն ու բարեմաղթանքներն ուղղեցին մարզպետին հոգատար վերաբերմունքի համար: Ավետիք Կարապետյանի համար օրինակ մարզպետի մշտական ուշադրությունն արդեն բավարար է Նոր տարին ուրախ ու գեղեցիկ դիմավորելու համար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4435 | 0 | 0
Facebook