Loading...

Articles

Կարմիր խաչը ՄԻԱՎ/ՁԻԱՀ- ին նվիրված ակցիա կազմակերպեցին մանկավարժականում

16:19, Tuesday, 24 December, 2013
     Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի հետ համատեղ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպել է համապատասխան ակցիա: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները ուսանողական խորհրդի անդամների հետ շրջել են համալսարանի լսարաններով և տեղեկատվական նյութեր տարածել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ` հորդորելով ուսանողներին ու դասախոսական անձնակազմին միանալ պայքարին:
    
    

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում այսօր հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները շրջել են համալսարանի լսարաններով, տեղեկատվական նյութեր տարածել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ և բաժանել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ դարձած կարմիր ժապավեններ: Առողջ ապրելակերպ և առողջ դատողություն քարոզող այս ակցիան արդեն դարձել է ավանդական: Ամեն տարի հայկական Կարմիր խաչի ընկերությունը գտնում է մի բուհ, որտեղ իրականացնում է այս ակցիան։

Ակցիայի նպատակը ոչ միայն տեղեկատվություն տարածելն է, այլև ուսանողների հարցերին պատասխանելը: Սակայն, ինչպես նկատեցինք, և ոչ մի ուսանող որևէ հարց չտվեց ակցիայի կազմակերպիչներին: «Ռադիոլուրի» դիտարկմանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանեց, որ ուսանողների լռությունը պայմանավորված էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ լիարժեք իրազեկվածությամբ։

Այսպիսով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն արդեն միլիոնավոր կյանքեր է խլել: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը լուրջ խնդիր է նաև Հայաստանում: Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվն անցնում է 3500-ը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3883 | 0 | 0
Facebook