Վաղը Երեւանում տեղի կունենա «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպել է Բանակն իրականում նախաձեռնությունը։
Ակնկալվում է նաեւ ԱԺ, ՍԴ, ԱԱԾ, ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությունը։
Ինչ է սա: Ինչ է կատարվում: Այսպիսի անհեթեթություն կարող էր ծնվել միայն մեր հանճարեղ կառավարությունում: Միթե դուք պատրաստվում եք զավակին իր ծնողների դեմ հանել, եղբորը եղբոր ու քրոջ: Սա ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակամարդկային: Եթե այս օրենքը , Աստված չանի, ընդունվի, դա կնշանակի , որ ոչ մի հակակշիռ չկա. իշխանությունը անելու է միայն այն, ինչը հարմար է իրեն: Հույս ունեմ , որ այս օրինագիծը չի ընդունվի , և կպահպանվի Հայաստանի` ազատ, դեմօկրատակ և օրինապաշտ երկիր դառնալու մի փոքրիկ հույսը: