Այսօր աշխարհում շատ մարդիկ աչքերի հետ խնդիրներ ունեն: Ինչ անել աչքերի տեսողությունը պահապանելու համար:
Աշխատանքային սեղանը պետք է լուսավորվի ձաղխից: Սենյակը պետք է լինի լավ լուսավորված:
Պետք է լուսավորվի միայն աշխատանքային մակերեսը: Լույսը չպետք է ընկնի աչքերին:
Չափից ավելի լուսավորվածությունը կարող է առաջացել աչքերի հոգնածություն և գլխացավ: Աշխատանքային մակերեսը չպետք է փայլի:
Կարդալիս գիրքը պետք է պահել թեք վիճակում:
Գիրքը կամ տետրը աչքից պետք է գտնվեն 30-35սմ հեռավորության վրա:
Տեսողության համար վտանգավոր է` կարդալ պառկած վիճակում և փոխադրամիջոցներում երթևեկելիս:
Հեռուստացույց դիտելիս նստել 2, 3-3մ հեռավորության վրա` կախված էկրանի չափսերից:
Էկրանից հեռու նստելու նվազագույն տարածությունը որոշելու համար հեռուստացույցի անկյունագիծը բազմապատկել 5-7 անգամ և ստացված թիվը կլինի թույլատրելի հեռավորությունը:
Պետք է նստել ուղիղ հեռուստացույցի դիմաց, այլ ոչ անկյունում էկրանը պետք է լինի աչքերի մակարդակին:
Լույսի աղբյուրը չպետք է ուղղված լինի դեպի հեռուստացույցի էկրանը: