Երեկ` ապրիլի յոթին, ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, Ոստիկանապետ Վ. Գասպարյանին, ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին, Արդարադատության նախարար Հ.Թովմասյանին,ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկային, Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված դեսպաններին ընտրացուցակում տեղ գտած անճշտությունների մասին, ինչպես նաև մոտ 700.000 ավել տպված քվեաթերթիկների մասին: Այս դիմումը ներկայացվել է հետևյալ քաղաքական ուժերի անունից.
ՀԱԿ
ՀՅԴ
Ժառանգություն
Իսկ ուր է մեր շատ սիրելի , վերջերս չգիտես ինչպես ընդդիմություն դարձած ԲՀԿ-ն: Չէ որ հարգարժան պարոն Վարդան Օսկանյանը նույնպես ԲՀԿ-ի անունից ստորագրել էր միասնական շտաբ բացելու մասին որոշման տակ:
Դե հիմա արդեն ինքներդ նկատեք և վերլուծեք, ով է իսկական ընդդիմությունը և ով է ապագա Արթուր Բաղդասարյանը: Չխաբվեք: