Loading...

Articles

Հանրահայտ երգչուհի Սոնա Սարգսյան

Ani )))
Author:
Ani )))
22:56, Friday, 15 November, 2013

Ծնվել է 1973թ.հուլիսի 15-ին, Երևանում:

Երգչուհու սոլո կարիերան սկսվել է 1991թ.-ին: Նույն թվականին մասնակցել է «Առավոտյան աստղ» մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ և ձայնագրել է իր առաջին "SONA" ալբոմը, որը հրատարակվել է Իսպանիայում: Այնուհետև թողարկել է 2 տեսահոլովակ՝ "Back to the Ancient World" և "Stay with Me": Այդ ընթացքում համագործակցել է պրոդյուսեր Ի.Պրիգոժինի հետ:

1992–1994թթ. Սոնան մենահամերգով հանդես է գալիս «Մոսկվորեչյե» մշակույթի տանը, մասնակցել է Բորիս Մոիսեևի "Boris Moiseev and His People" նախագծում՝ հանդես գալով "Lady Jazz"-ի դերում: «Oվացիա» երաժշտական մրցույթում առաջադրվել է որպես լավագույն ռոք երգչուհի: Սոնան նաև մասնակցություն է ունեցել Վլադիսլավ Լիստևի հիշատակի երեկոյին, մասնակցել է "Good Morning", "Clip", "Billboard", "Jam", "Program A", "Top 7" հայտնի նախագծերին:

1996թ. նկարահանվել է Մ.Դովլաթյանի «Մեր բակ» ֆիլմում:

1997թ. Սոնան, հայկական ջազի մի շարք նվիրյալների հետ միասին, վերագործակել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ: Արմեն Մարտիրոսյանը նշանակվեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար, իսկ Սոնան հանդես էր գալիս որպես նվագախմբի մենակատար:

1997 թվականին երգչուհին նկարահանվել է «Մեր բակը 2» ֆիլմում "Stand-up Comedy Club" դերասանների հետ միասին:

Սոնան համերգներով շրջագայել է մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա: 2005 թվականին հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի հետ միասին հանդես է եկել «Երևան-Մոսկվա Տրանզիտ» հեռուստատեսային նախագծի շրջանակներում: Նույն տարվա դեկտեմբերին նկարահանվել է երգչուհու «Все пройдет» երգի տեսահոլովակը (ռեժիսոր՝ Ալան Բադոեվ): Սոնան նաև մասնակցություն ունեցավ այնպիսի թոք շոուներում, ինչպիսիք են "Private Lives" (RTR), "Celebrity Dinner" (Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում և արբանյակային հեռարձակմամբ` 75 երկրներում), "To You, My Love" (TDK, արբանյակային հեռարձակում), "Disputed Territory" (MIR, արբանյակային հեռարձակում):

2006 թ. ապրիլին նկարահանվել է Սոնայի «Сердце плачет» երգի տեսահոլովակը (ռեժիսոր՝ Սերգեյ Գորով):

2006 թ. տարեվերջին Սոնան զուգերգով հանդես է եկել աշխարհառչակ "GIPSY KINGS" խմբի հետ և թողարկել "Luna En El Anima" երգի տեսահոլովակը: Վերջինս հեռարձակվել է նաև Մեքսիկայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հեռուստաալիքներով:

2007 թ. դեկտեմբերին Սոնան Սերգեյ Պենկինի հետ զուգերգով հանդես է եկել «Երևան-Մոսկվա Տրանզիտ-4» նախագծում: Զուգերգով հանդես է եկել նաև Բորիս Մոիսեևի հետ Առնո Բաբաջանյանի 85-ամյակին նվիրված համերգում (Կրեմլի պետական պալատ): Երգչուհին Բորիս Մոիսեևի հետ զուգերգով մասնակցել է նաև "Soundtrack" համերգին, իսկ 2007թ. մարտին՝ Բորիս Մայիսեևի "Ladies & Gentlemen" հոբելյանական նախագծին:

2008թ., նախքան «Все пройдет» ալբոմի թողարկումը, Մոսկվայի պետական էստրադային թատրոնում կայացել է Սոնայի մենահամերգը: Նույն տարում երգչուհին մասնակցել է "You are a Superstar" (NTV) նախագծի եզրափակիչ գալահամերգին և ձայնագրել "If you love ..." (խոսք և երաժշտություն Պ. Կաշին) սաունդթրեքը ARTEFACT ֆիլմի համար (ռեժիսոր՝ Անդրեյ Սոկոլով):

Սոնան մասնակցել է Կոնստանտին Օրբելյանի Մոսկվայում և Արցախում կայացած համերգներին: Մինսկում նա հանդես է եկել որպես «Կարոտ» փառատոնի ժյուրի: Մհերի հետ զուգերգով հանդես է եկել Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված համերգին (Կրեմլի պետական պալատ): Սոնան եղել է "Armenian Comedy Awards 2012" նախագծի պատվավոր հյուրը (Ռոսիա պետական համերգասրահ):

2012թ. օգոստոսի 3-4 Manolo Y L loc (Gipsy Kings) լեգենդար երգչի հետ ելույթ է ունեցել գերմանական "Harvest Festival"-ում:

2012-2013 թթ հանդես գալով Արմենիա Հեռուստաընկերության՝ «Հայաստանի Ձայնը» նախագծում, որպես մարզիչ, իր մասնակից՝ Մերի Մնջոյանի հետ հաղթահարելով մրցակցությունը, պրոֆեսսիոնալիզմի և տաղանդի շնորհիվ հռչակվում են «Հայաստանի Ձայնը» նախագծի հաղթող:

2013թ Ապրիլի 6-ին Ծաղկաձորի Գոլդեն Փելիս "GOLDEN PALACE" հյուրանոցում հանդես է գալիս համերգային ծրագրով:

2013թ Ապրիլի 9-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդես է գալիս մեծ մենահամերգով:

2013թ Յանս ակումբի Մյուզիք հոլլում (Yans Club Music Hall) ապրիլի 17-ին տեղի է ունենում երգչուհի Սոնայի և Արմեն Հովհաննիսյանի նոր «Սիրո ալիք» տեսահոլովակի շնորհանդես-ասուլիսը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
10534 | 3 | 0
Facebook