Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Լռությու՞ն..... թե՞ խոսքեր.....

15:38, Sunday, 10 November, 2013
     Լռությունը հզորություն է: Պետք է հարգել նրան, ով կարողանում է լռել և նրան, ով կարողանում է հասկանալ լռության մեջ բղավող լուռ խոսքերը: Լռության արվեստին տիրապետում են ոչ բոլորը և լռությամբ կարող են խոսել շատ քչերը: Բայց երբ լռում է լեզուն, իրավիճակն իր ձեռքն է վերցնում ու խաղի մեջ մտնում հայացքը, որն հաճախ ավելին կարող է ասել, քան լեզուն՝ իր արտաբերած խոսքերի բազմաբովանդակությամբ հանդերձ:
     Մարդը կարող է ստիպել իրեն լռել, չասել իրեն տանջող խոսքերը, բայց իր ուժերից վեր է լռեցնել սեփական սրտի ձայնը, ու այստեղ սրտի ձայնին ու հոգու կանչին ճնշելու է գալիս բանականությունը: Հաճախ բանականությամբ շարժվելիս մարդը ավելի շատ սխալներ է գործում, քան հոգու կանչով առաջնորդվելիս: Այդ սխալներն ավելի մեծ ցավ են պատճառում, կարեղ են լինել նաև կործանարար՝սեփական հոգու համար:
     Երևի իսկապես լռությունը հզորություն է, ու լռել կարողանալը գովելի, բայց երբ լռությունը սպանում է հոգիդ, երբ դրա պատճառով կորցնում ես երջանիկ լինելու հնարավորությունդ, ապա բղավի՛ր, ասա՛ ամեն ինչ, որ գուցե փոխես իրավիճակը, որ գոնե ավարտվի հոգուդ քաոսը............
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5902 | 0 | 0
Facebook