Loading...

Articles

Պարգևներ արժանավորներին

17:29, Tuesday, 15 October, 2013

1992 թվական հոկտեմբերի 14: Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում հայությունը խուճապի էր մատնվել: Սկսվել էր պատերազմը: Թուրքերը հանկարծակի հարձակվել էին գյուղի վրա և ողջ բնակչությունը դուրս էր եկել ինքնապաշտպանության: Գիշեր էր: Հրմանատարը' Արմենը ձայներ լսեց: Թվաց, թե Պավելն էր երազում խոսում: Այդպես հաճախ էր պատահում:

Մթի մեջ գոռում էր' Արշակ լույս՛ը վառիր, բայց ինչպես ՞ Արշակը վառեր լույսը, երբ անգամ լուցկի չունեին: Տեսնելով, որ նա շատ է աղմկում ասաց. -Տղա, պիտի վերջ տաս՞, թե' ոչ: Կարծես ուշքի եկավ, ձայնը ցածրացրեց ու քնեց: ՆՆջում էր Պավելը, ննջում էին տղաները: Եղանակը խոնավ էր, կաթկթում էր անձրևը: Համատարած' ամպամած երկնքին զուգահեռ, սարերից դեպի վեր էին տարածվում ամպերը' որպես սյուներ: Հանկարծ լսվեց կրակոցներ: Քանի օր էր' նույն ժամին խփում էին ռումբերը: Ծուխը բարձրանում էր ու միաձուլվում ամպերին: Տղաներից մեկը վիրավորվեց, որը 1959թվականին ծնված Հայկ Կարապետյանն էր: Աջ ականջախեցու ներքին անկյան շրջանում բեկորային վնասվածք էր ստացել' վնասվել էին միայն փափուկ հյուսվածքները: Հագուստն ամբողջությամբ թաց էր:

Դրսում անձրև էր: Այդ բոլորը հոգեկան լարվածության հետ նրա մոտ դարձել էին դող: Տեղափոխեցինք հիվանդավրան ու մեր բուժքույր' Նարեն հոգ տարավ Հայկի մասին: Պավելը ահավոր վախեցել և խուճապի էր մատնվել այն աստիճանի, որ տաքացած գլխով, ինքն էլ չհասկանալով թե ինչ էր անում փորձեց դուրս գալ թշնամու դիմաց և իրեն մատուցել նրանց: Հազիվ կարողացանք նրան կանգնեցնել: Տհաճ գիշեր էր' ժամը 12-անց: Լսվում էր անտառի խշշոցը, որը նման էր ծովի ալեկոծմանը' հանդարտացնող և ուժեղացնող: Հազարավոր տերևներ ասես բռնագաղթի մեջ էին: Վրանի շուրջ կուտակվածները իրենց քերծվածքները թողնելով վրանի վրա, յուրօրինակ ձայնով իրենց հանձնում էին բախտի քմահաճույքին: Վրանը կարծես փլվում էր: Թուրքերը կրկին հարձակման անցան: Անդադար լսվում էր կրակոցների դղրդյունը, օդով սլացող արկերի սվվոցը:

Չէր բացառվում, որ դրանցից մեկը կընկներ տղաների գլխին: Յուրաքնաչյուրը նրանցից իր մտքերի մեջ կարծես հաշտված էր իր ճակատագրի հետ: Սպասում էին ամենածայրահեղին: Այդ իրավիճակում Պավելը սկսել էր արհամարել' անգամ ծաղրել մահը: Իսկ Արմենը նրան կոչ էր անում, որ հոգին ըմբոստանա մահվան դեմ, իրեն ազատ հայտարարի և շարունակի ապրել հավերժ լինելու գաղափարով: Լույսը դեռ նոր էր բացվել, երբ լսվեց չարաբաստիկ ինքնաթիռի ձայնը: Ինչ պիտի լինի, կլինի: Փորձ էլ չարեցին անգամ դուրս գալ: Քիչ հետո նրա ձայնը մարեց հեռուներում: Թշնամին հարյուրավոր արկեր էր թափել մարտիկների դիրքերի վրա' հույս ունենալով, որ իր կատարած բարբարոսություններից հետո կենդանություն մնացած չէր լինի: Առաջ էր ուղղարկել հետևակը և խորը հիասթափություն ապրել' տեսնելով, որ մեր մարտիկներն իրենց դիրքերում են: Բայց չարաբաստիկ հարձակումը խլեց մեր զինվորների շատերի կյանքը: Այդ օրը մարտի դաշտում ընկան Արշակ Գասպարյանը, Վաղարշակ Գաբրիելյանը, Վալերի Մովսիսյանը, ինչպես նաև վաղուց հաղթանակի տենչով ապրող Պավել Գևորգյանը: Թուրքերը մեր մարտիկների հարձակումներից ետ նահանջեցին, նրանցից մեկը' հարմար առիթ գտնելով կանգնել և շպրտել էր գնդացիրը, գերի հանձնվելու նշաններ տալով եկել էր մեր դիրքերը:

Մեր մարտիկները հաղթահարեցին դաժանությունը' ցուրտն ու սովը:
     Գյուղն ամբողջությամբ անճանաչելի էր դարձել: Արմենը տագնապի մեջ էր: Երկինքն, աստղերն անհետացել էին: Մի անտես ուժ բնության և երկնքի միջև ընկած տարածությունը լցրել էր խիտ մառախուղով: Արմենի աչքի առջև անընդհատ գալիս ու գնում էին զոհված ընկերների դեմքերը:

Նա չէր հավատում, որ պատերազմն ավարտվել էր: Գյուղն դուրս գալով անշնչացած վիճակից պարգևների արժանացրեց մարտում կռվող հայորդիներին: Պարգևների արժանացան հրամանատար Արմեն Ասատրյանը, Խոսրով Դուլակյանը, Արկադի Այվազյանը, բուժքույր Նարե Թադևոսյանը, իսկ հետմահու' Արշակ Գասպարյանը, Վաղարշակ Գաբրիելյանը, Վալերի Մովսիսյանը, Պավել Գևորգյանը;

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4126 | 1 | 0
Facebook