Loading...

Articles

Ինքնասպանությունը կանխել է պետք

15:08, Monday, 14 October, 2013
    
    

Ամբողջ աշխարհում ինքնասպանություն գործողների թիվը մեծանում է: Ինքնասպանությունը մարդկության հավերժական խնդիրներից մեկն է, քանի որ գոյություն ունի այնքան, որքան Երկրի վրա ապրում է մարդը: Սա այն երևույթներից է, որը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի, քանի որ ինքնասպանության կանխման համար անհրաժեշտ է խոր գիտելիքներ ունենալ տվյալ երևույթի վերաբերյալ: Ինքնասպանությունը իբրև երևույթ, իբրև անձի ինքնաարտահայտման ձև, վարքային դրսևուրում, ախտաբանական վիճակ գոյություն ունի այնքան ժամանակ, որքան երկրի վրա ապրում է մարդը: Ինչ՞ է առհասարակ ինքնասպանությունը: Այն պարզապես բառ է, բայց ունի իր մեջ բացասական կողմեր: Ինքնասպանություն բառը լսելով, տեսնում եմ մահը, արյունը, ցավը, տխրությունը, հարազատների ողբը: Սա է ինքնասապանությունը իմ աչքերում: Այս երևույթի միջոցով հազարավոր մարդիկ խուսափում են իրենց խնդիրներից, մեկուսանում, հուսահատվում, զգում են իրենց միայնակ, անկարողունակ վիճակում և դիմում ինքնասպանության:

Ինքնասպանություն գործող անձինք այդ քայլին են դիմում գիտակցաբար և անգիտակցաբար: Բայց ինչ տարբերություն` երկուսի դեպքում էլ մարդն ինքնասապանություն է գործում, հուսասատվում, թույլանում և վերջ տալիս մարդկային կյանքին, որն Աստված էր պարգևել: Մարդը հեռանում է կյանքից` որոշելով վերջ դնել անտանելի հոգեկան ցավին: Որպես կանոն, այդ ցավը պետք է բուժի մասնագետ հոգեբույժը (բայց դա չի նշանակում, որ ինքնասպանության գնացող մարդը գիժ է): Մեզ հարկավոր է ուշադիր լինել իրար հանդեպ և ինքներս մեր հանդեպ:

Ամեն 30 վայրկյանում մեկ մարդ աշխարհում ինքնասպանություն է գործում: 3 վայրկյանում մեկ մարդ ինքնասպանության փորձ է կատարում աշխարհում: Ամեն տարի միլիոն մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով: Կյանքից ինքնակամ հեռանալու փորձ կատարվում է 10-30 անգամ շատ: Հաճախ են մեղադրում և քարկոծում բոլոր այն մարդկանց, ովքեր դիմել են ինքնասպանության: Այդպիսի մարդիկ թույլ են, կոտրվող … բայց եկե՛ք մի պահ կյանքին նայենք նրանց աչքերով:

Այդ պահին, երբ թվում է աշխարհում միայնակ ես, ոչինչ չունես, կամ չկա մեկը` ով կսիպեր քեզ ապրել, վայելել կյանքը` այդ պահին անջատում ես բոլոր զգայարանները, սկսում ես տեսնել միայն սև գույնը, մռայլությունը ու խավարը և միակ փրկությունը դառնում է ինքնասպանությունը:

Ես նույնպես դիմել եմ այդ քայլին: Փորձել եմ հասկանալ թե ինչ իրավիճակում է գտնվում այդ քայլին դիմող հասարակ մահկանացուն և ասեմ դժվար էր շատ… Նայում էի բաց երկնքին, շուրջ բոլորը ու այդ պահին այնքան գեղեցիկ էր երևում նույնիսկ ամենաչնչին քարը, որ ձգտում էի ապրել, վայելել բնության պարգևը: Ես այդ քայլին գնալով հասկացա, որ մի աներևակայելի ուժ ինձ ստիպում էր դիմել ինքնասպանության` ես այդ ուժը "հուսահատություն" կանվանեի:

Հարգելի՛ներս, երբ դիմում եք այդ քայլին, մի պահ նայեք Ձեր շուրջ բոլորը, հիշե՛ք, որ հուսահատությունը միայն այդ պահին է Ձեզ այցելել, որոշ ժամանակ անց Դուք կարհամարեք ու հեգնած կունենաք կյանքը լքելու Ձեր ցանկությունը:

Սիրե՛ք կյանքը, ինչ էլ որ պատահի:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4080 | 1 | 0
Facebook