«Միլանի» կիսապաշտպան Կական խոսել է նորամուտի մասին.
-Այս ամենն ինձ դուր է գալիս: Ես լավ եմ մարզվում ու ինձ երեխայի պես եմ զգում, ում նորամուտ է սպասվում: Ես հույս ունեմ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում խաղալ, բայց դրանից բացի մտադիր եմ լավ խաղալ «Միլանում»:
Խոստանում եմ, որ առավելագույն ուժով կխաղամ: Ցանկանում եմ «Միլանի» կազմում գոլերիս քանակը հասցնել 100-ի: Հույս ունեմ դրան շուտով կհասնեմ, քանի որ 5 գնդակ է պակասում, -ասել է Կական:
Եթե սիրում եք ֆուտբոլ՝ միացեք մեր ֆեյսբուքյան էջին
https://www.facebook.com/I7love7football?ref=hl