Loading...

Articles

Մանչեսթերյան փողոց՝ Ալեքս Ֆերգյուսոնի անունով

I love football
Spokesperson:
I love football
14:04, Thursday, 12 September, 2013

Մանչեսթերի ղեկավարությունը որոշել է քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի անունով: «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի շրջակայքում գտնվող «Ուոթերս Ռիչ» փողոցն այսուհետ կկոչվի շոտլանդացի մարզիչի անունով, հաղորդում է Express.co.uk-ը:

«Հիացած եմ, որ արժանանում եմ նման պատվի: Երբ 1986-ին եկա «Օլդ Տրաֆորդ», նույնիսկ չէի էլ պատկերուցնում, թե ինչ է սպասվում ինձ», - նշել է Ֆերգյուսոնը, ով «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986-2013-ը՝ նվաճելով 38 տիտղոս:

Հիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերին «Օլդ Տրաֆորդի» առջեւ տեղադրվել էր Ֆերգյուսոնի արձանը, ինչպես նաեւ նրա անունով էր անվանակոչվել ստադիոնի տրիբունաներից մեկը:

Եթե սիրում եք ֆուտբոլ՝ միացեք մեր ֆեյսբուքյան էջին
     https://www.facebook.com/I7love7football?ref=hl


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3334 | 0 | 0
Facebook