Օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան հանդիպումը հեռարձակելու պայմանավորվածություն հայկական ոչ մի հեռուստաընկերություն դեռ ձեռք չի բերել: Armsport.am-ին հայտնի դարձավ, որ ալբանական RTSH հեռուստաընկերությունը խոշոր գումար է պահանջում հանդիպման ազդանշանն ապահովելու համար:
Ալբանական կողմից տեղեկացանք, որ Հայաստանից խաղը հեռարձակելու ցանկություն են հայտնել 2 հեռուստաընկերություններ: Առաջինը «Արմենիան» է, իսկ երկրորդ հեռուստաընկերությունը խնդրել է չհրապարակել իր անունը: «Արմենիայի» հետ բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն հավանականությունը քիչ է, որ 2 օր անց կայանալիք խաղը կլինի ուղիղ եթերում:
RTSH-ը խաղը հեռարձակելու է նաև
ինտերնետով: Հիշեցնենք, որ Ալբանիա-Հայաստան հանդիպումը կայանալու է Տիրանայի «Քեմալ Սաֆա» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով 22: 45-ին: