Loading...
Ինսթագրամ

Articles

Մենք բոլորս նման ենք Վիտամին ակումբի ՞Բողոքողներին՞

08:58, Sunday, 11 August, 2013
     Հետաքրքիր է, ինչու ենք մենք ՝հայերս, ամեն ինչից անընդհատ բողոքում, ամեն ինչ չափազանցնում: Ասես Վիտամին ակումբի հայտնի բողոքողները լինենք: Մեր ամեն ինչը վատն է. երկիրը, պետությունը, օրենքները, երգիչները, դերասանները, երեխաները, աղջիկները և այսպես շարունակ: Ուր նայում ես, ամենուր քննադատական հոդվածներ են, բողոքներ, բողոքներ: Մեր սիրելի զբաղմունքը բամբասանքն է, մեր աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի փուշն ենք տեսնում, լուն ուղտ ենք սարքում: Սիրում ենք խաղալ ուրիշի ճակատագրերի հետ ու հատկապես՝աղջիկների: Միթե մեզ՝հայերիս համար մի լավ բան չկա էս աշխարհում?Երևի կա, բայց էլի դրսում, նույնիսկ օտարազգի աղջիկներն են արդեն ավելի լավը: Հենց այս համատարած բողոքների ազդեցությամբ է, որ երիտասարդների մեջ հակակրանք է առաջանում սեփական երկրի հանդեպ: Ճիշտ է, Հայաստանում շատ բան է փոխվել, փոխվել են նաև մեր երեխաները, ընդ որում նաև աղջիկները: Ամեն տեսակ աղջիկներ էլ պատահում են՝ ազատ, բայց ոչ սանձարձակ, ազատամիտ, բայց պարկեշտ, լինում են նաև սանձարձակ, վատ դաստիարակված, կան նաև ավելի վատ տարբերակներ (ամեն տեղ էլ կան), բայց մեղք կլինի չնշել, որ մեծամասնությունը լավ ընտանիքների դաստիարակված երեխաներ են, պետք չէ բոլորին նույն արշինով չափել: Այսօր ամբողջ աշխարհն է փոխվել, այո, այլասերվածությունն ու սանձարձակությունը արդեն դարձել են հասարակության անբաժան մասը, բայց եթե կան ավանդապահ ընտանիքներ և խելոք ու համեստ աղջիկներ, ապա էլի մեր հասարակության մեջ, հայ ընտանիքներում: Հայ ընտանիքներն են, որ գոնե հնարավորինս պայքարում են այս գլոբալ բացասական փոփոխությունների դեմ ու փորձում են պահպանել մեր ազգային արժեքները: Հայ մայրերն ու հայրերն են, որ իրենց երեխաներին պատշաճ ուշադրություն են դարձնում, այն էլ այս դժվարին ժամանակաշրջանում, վարքի ամեն մի թեթև շեղման համար սրտաճաք են լինում, մինչև կյանքի վերջ կիսում են նրանց հոգսերն ու օգնում ոտքի կանգնել, այլ ոչ թե մյուս ազգերի նման հազիվ չափահաս դարձած տնից հանում ու մոռանում, որ երեխա ունեն: Հիշեք, որ մենք ենք մեր ազգի, նրա արժեքների բարձրացնողն ու աշխարհում բարձր պահողը, փնովելով չեն լուծվում հարցերը...
To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
| | |
2529 | 0 | 0
Facebook