Loading...

Articles

Չալոն

18:53, Sunday, 28 July, 2013

Ձմեռ էր: Առավոտյան շատ ուժեղ ձյուն Էր տեղում: Ես և իմ եղբայր` Լևոնը վախենում էինք դասի գնալ ձյան պատճառով: Բայց եղբայրս պնդեց, որ միևնույն է ինքը գնալու է, ես էլ չկարողացա այս եղանակին միայնակ թողնել նրան:

Դասավորեցի գրքերս պայուսակի մեջ և վերցրեցի ճաշարանում ծախսելու իմ օրվա փողը: Մինչ դպրոց հասնելը` Լևոնը մի քանի անգամ վայր ընկավ և մինչև ես նրան փորձում էի վեր բարձրացնել` հանկարծ մեր առջև հայտվեց մի հսկա, սարսռազդու շուն: Այդ շունը մեր հարևան Գուրգենի Չալոն էր, որից վախենում էին բոլոր երեխաները: Հանկարծ մարմնովս սարսուռ անցավ տեսնելով շանը, բայց կարողացա հավաքվել և ամբողջ մարմնով պաշտպանել եղբորս: Չալոն ուշադիր նայում էր մեզ և տարօրինակ շարժումներ կատարում: Մեզ թվում էր, որ նա ուր որէ հարձակվելու էր: Ես չգիտեի ինչ անել: Նայում էի Չալոին և ցածր ձայնով կրկնում, որ նա հեռանար մեր ճանապարհից: Շունը չէր ուզում զիճել իր դիրքերը և կանգնել էր իր տեղում: Չգիտեմ ինչպե՞ս, բայց Լևոնը ձյան այդ մեծ շերտի տակից վերցրեց մի քար և ուժեղ հարվածեց շանը: Ի՞նչ պատահեց ես չհասկացա: Շունը հարձակվել էր Լևոնի վրա` փորձում էր պատռել նրա տաբատը և ատամները սրած ընկել էր հետևից: Մինչ մենք պայքարում էինք շան հետ` եկավ Չալոի տերը, ով հազիվ կարղացավ հեռացնել նրան:

Մենք վախեցած վերադարձանք տուն: Եղբայրս պառկեց քնելու, իսկ ես ուշադրությունս սևեռնեցի պատուհանից դուրս: Դրսում հավաքվել էր մարդկային ամբոխը և դուրս թռա տանից իմանալու թե ինչ է պատահել: Իմ ընկեր Նելսոնը տեղեկացրեց, որ մեր գյուղի ամենահսկա, վախենալու շունը` Չալոն սատկել է: Ես շատ զարմացա, քանի որ երկու ժամ առաջ աշխույժ հարձակվել էր ինձ և եղբորս վրա: Նելսոնն ասաց, որ շանը վիրավորել էին: Այդ ժամանակ ես հասկացա, որ Չալոն ուժգին ցավերի մեջ փորձել էր հասկացնել ինձ, որ իր վիճակը ծանր է, իսկ ես հիմարի պես կարծել էի թե նա ուզում էր վնասել մեզ. «Խեղճ Չալո, եթե ես հասկանայի նրա վիճակի մասին, կօգնեի իրեն»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4115 | 0 | 0
Facebook