Երեւանի քաղաքապետարանի առաջ քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան շարունակվում է: Ակտիվիստների մի մասը քաղաքապետարանի շենքի մոտ անժամկետ նստացույց է հայտարարել՝ պահանջելով տրանսպորտի վարչության Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: