Քաղաքում էլ ավելի է սրվել իրավիճակը կապված ուղեվարձի թանկացման հետ: Չնայած նրան, որ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, թե ուղեվարձի թանկացում չի լինելու, այնուամենայնիվ մենք տեսնում ենք հակառակ պատկերը, այդ իսկ պատճառով քաղաքացիները չեն պատրաստվում որևէ կերպ զիջել երկրի կառավարությանը և նրանց ցանկություններին: Անգամ հայտնի մարդիկ են միացել նրանց և իրենց սեփական փոխադրամիջոցներով տեղափոխում են քաղաքացիներին, այդպիսով ցույց տալով, որ իրենք ևս դեմ են «կառավարության» ընդունած որոշումներին: Ինչպե՞ս կարող են պահանջել վճարել 100-ի փոխարեն 150 դրամ, այն դեպքում, երբ մարդիկ շատ դժվարությամբ են աշխատում և կրկնակի դժվարությամբ էլ գումար վաստակում: Տեսնելով այս թանկացումները կարելի է ասել, որ մադիկ պետք է իրենց վաստակած գումարը օգտագործեն միայն երթուղայիններից օգտվելու համար, որովհետև Հայաստանում քիչ գումարով ուրիշ ոչինչ չես կարող անել: Եթե այսպես շարունակվի ապա մի կարճ ժամանակահատված հետո մեր երկրում այլևս ոչ ոք չի մնա, կմնան միայն կառավարության անդամները: Դրա համար պետք է էլ ավելի համախմբվել և թույլ չտալ որևէ մեկին զրկելու մեզ սեփական իրավունքներից:
Որքա՞ն կարող են մարդիկ գոյատևել այս երկրում այն դեպքում, երբ այսքան բարձր գների դիմաց ստանում են շատ չնչին աշխատավաձ, կամ թոշակառուները ստանում են այնքան թոշակ, որը անգամ չի հերիքի գազի գումարը վճարելու համար: Նման պայմաններում ապրելն արդեն անհնար է դարձել: Կամ կառավարության անդամները կհասկանան, որ իրենցից բացի ժողովուդն ևս ապրել է ցանկանում, կամ էլ ստիպված կլինեն հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանում այլևս մարդ չի մնա: