Այսօր` հուլիսի 23-ի վաղ առավոտյան, Հայաստանի չեմպիոն «Շիրակը» Երեւան-Մոսկվա-Բելգրադ չվերթով ուղեւորվեց Սերբիա:
Հայաստանում, ներկայումս, չարտերային չվերթներ իրականացնող ընկերություն չկա, ուստի «Շիրակը» ստիպված էր սովորականից երկար ճանապարհով մեկնել մրցավայր:
Հուլիսի 24-ին, գյումրեցիները «սպիտակ քաղաքում» կհյուրընկալվեն Սերբիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Պարտիազանին» ՝ անցկացնելով Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումը: Այս թիմերի առաջին մրցավեճում գրանցվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 1: 1:
Հայկական պատվիրակությունը Սերբիա է մեկնել «Շիրակի» նախագահ Արման Սահակյանի գլխավորությամբ:
Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր են մեկնել հետևյալ 18 ֆուտբոլիստները.
Դարպասապահներ՝
Արթուր Հարությունյան, Նորայր Աբրահամյան,
Պաշտպաններ՝
Դիդյե Բորիս, Սամուել Կյերե, Գեւորգ Հովհաննիսյան, Աղվան Դավոյան, Արտյոմ Միքայելյան,
Կիսապաշտպաններ՝
Տիգրան Դավթյան, Կարեն Ալեքսանյան, Կարեն Մուրադյան, Ջորջ Օդիամբո, Արա Մկրտչյան, Էդուարդ Փանոսյան, Ջակոբ Ապաու, Դավիթ Հակոբյան,
Հարձակվողներ՝
Ֆոֆանա Բեկո, Անդրանիկ Բարիկյան, Դամե Դիոպ։
Սերբիա են ուղևորվել նաև՝ armsport.am-ի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը և ֆոտոթղթակից Հակոբ Բերբերյանը:
Երեւանի ժամանակով 20: 00-ին «Շիրակը» մարզում է անցկացնելու Բելգրադի «Պարտիզան» մարզադաշտում: