Երկար տարիներ համագործակցելուց հետո Հայկոյի և Մկոյի համագործակցությունը փաստացի, դադարեցվել է, ինչի պատճառը, ըստ մեր աղբյուրների՝ այն է, որ հեռուստաընկերության ղեկավարությունը ֆինանսական խնդիրների պատճառով առաջարկել է նրանց «Կարգին սերիալ» –ի դիմաց վճարվող գումարի չափը փոքրացնել, ինչին չի համաձայնվել հիմնականում Հայկոն և որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը «Արմենիա» TV–ի հետ, որի արդյունքում «Կարգին Սերիալ» –ն այլևս եթերում չէ։ Դուրս գալով հեռուստաընկերությունից՝ Հայկոն զբաղված է հասարակական գործունեությամբ, իսկ Մկոն՝ շարունակում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը։ Հայկոյի գործունեությունը կարելի է գնահատել ընդդիմադիր հայացքներ ունեցողի գործունեություն, մի կողմից ուրախալի է, երբ հրապարակային գործիչը պատասխանատու է զգում հասարակության առջև, փորձելով պայքարել այս կամ այն երևույթի դեմ, մյուս կողմից անհասկանալի է, թե ինչու Հայկոն դա չէր անում տարիներ առաջ, երբ կային այլ խնդիրներ, որոնք հուզում էին ու անհանգստացնում հասարակությանը։ Թեև Հայկոն և Մկոն հայտարարում են, որ շարունակում են մնալ ընկերներ՝ բայց հետևելով նրանց քայլերին, ակնհայտ է դառնում, որ նրանց հայացքներն այլ են, և ջրերը վաղուց նույն հունով չեն հոսում։ Հակառակ պարագայում՝ Մկոն ևս կպայքարեր իշխանությունների դեմ։