Loading...

Articles

Նիկոլ Փաշինյանը ՝ նախագահի թեկնածու

Նարեկ
Author:
Նարեկ
12:08, Tuesday, 02 October, 2012
Նիկոլ Փաշինյանը ՝ նախագահի թեկնածու
     Վերլուծելով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, հստակ գիտակցելով, որ քաղաքական դաշտը նմանվել է կրկեսի, հասկանալով, որ իրավիճակը շտկելու միակ ձևը քաղաքական նորույթն է և ժողովրդի մեջ գրեթե սպառված հույսի վերականգնումը ՝ առաջարկում եմ Հայ Ազգային Կոնգրեսին առաջադրել Նիկոլ փաշինյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում :
     Նիկոլ Փաշինյանը բազմիցս ապացուցել է իր գործողություններով, որ իր գործունեությունը ուղղված է բացառապես երկիրը շենացնելու և ազատությունն ու արդարությունը մեր երկրում վերականգնելու գործին: Գնահատելով Լևոն Տեր-Պետրոսյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, հեռատեսությունն ու հզորությունը ՝ հասկանում եմ նաև, որ Ժողովրդի մի մեծ զանգված, ինչ էլ լինի, միևնույն է, չեն քվեարկի առաջին նախագահի օգտին: Իսկ Նիկոլ Փաշինյանը, լինելով թերևս ամենախիզախ և հայրենասեր քաղաքական գործիչը, միաժամանակ հադիսանում է որպես ծանրակշիռ և բանիմաց քաղաքագետ և ունակ է լուծել մեր երկրում ստեղծված խնդիրները:
     Ուստի կոչ եմ անում բոլորին համախմբվել և Հայ Ազգային Կոնգրեսից պահանջել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում :
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4176 | 0 | 0
Facebook