Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

«Այբ» ավագ դպրոցում բացվեց ռոբոտիկայի արդիական լաբորատորիա

15:51, Sunday, 21 July, 2013
    
     Հունիսի 26-ին «Այբ» ավագ դպրոցում կայացավ Ռոբոտիկայի լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։
     Լաբորատորիայի բացմանը ներկա էին «Այբ» դպրոցի ղեկավարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ռոբոտիկայի թիմը՝ ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ և ռոբոտիկա ուսումնասիրող աշակերտները։ Լաբորատորիան ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Այդ նպատակով ընկերությունը հատկացրել է ավելի քան 14 միլիոն ՀՀ դրամ:
     Դպրոցի ռոբոտիկայի թիմը, ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ, հաջողությամբ մասնակցել է այս տարի Թրինիթի քոլեջում (Հարթֆորդ, ԱՄՆ) տեղի ունեցած «Հրշեջ ռոբոտ» մրցույթին: Թիմն արժանացել է հատուկ մրցանակի՝ լավագույն տեսական լուծման համար և ընդգրկվել թիմերի լավագույն ութնյակում: Մինչ այդ, «Այբ» -ի ռոբոտիկայի թիմը փայլուն հանդես է եկել «ԱրմՌոբոտիքս» -ի շրջանակներում անցկացված «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում՝ գրավելով առաջին և երկրորդ տեղերը։
    
     Արդեն մի քանի տարի է, ինչ «Այբ» կրթական հիմնադրամը Երևանի և մարզերի դպրոցներում նախագծում և հիմնում է արդիական ուսումնական լաբորատորիաներ՝ «ԱյբԼաբ» -եր: Ֆիզիկայի և քիմիայի առաջին «ԱյբԼաբ» -երը 2007-ին գործարկվել են Երևանի ֆիզմաթ դպրոցում: Ապա բացվեց ինֆորմատիկայի «ԱյբԼաբ» -ը Բերդ քաղաքում, էկոլոգիայի երկու՝ տարածաշրջանում նմանը չունեցող «ԱյբԼաբ» -եր Քաջարանի երկու դպրոցներում, ապա ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության «ԱյբԼաբ» -եր Վաղարշապատի դպրոցում: Ընթացքի մեջ են նոր «ԱյբԼաբ» -երի նախագծումն ու շահագործումը մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4253 | 0 | 0
Facebook