Loading...

Articles

Հայաստանի ԱԳՆ-ն` Մոսկվայում ձերբակալված հայ վարորդի մասին

13:22, Tuesday, 16 July, 2013
    
    
    
    

Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար։ Հ.Հարությունյանը այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, քննիչների փոխանցմամբ, հագուստի կարիք չկա։ Նոր զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, «Նոր Մոսկվայում» խիճով բեռնված «ԿԱՄԱԶ» -ը բախվել է ուղևորատար «ԼԻԱԶ» ավտոբուսին:

«Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդը հայ է՝ Հրաչյա Հարությունյանը: Վթարի հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 64 մարդ:

Երեկ դատարանը կալանավորել է Հարությունյանին: Վերջինիս դատարանի դահլիճ կանացի խալաթով էին տեղափոխել:

Source: www.slaq.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3814 | 1 | 0
Facebook