Loading...

Articles

Մահացել է «Թվիստեր» խաղի հեղինակը

15:11, Sunday, 14 July, 2013
     Հուլիս 14, 2013 | 14: 39
    

Մինեսոտայում 83 տարեկանում վախճանվել է «Թվիստեր» խաղի հեղինակ Չարլզ Ֆոուլին, գրում է Los Angeles Times-ը: Ֆոուլին մահացել է հուլիսի 1-ին, սակայն հարազատներն այդ մասին մամուլին հայտնել են միայն հիմա: Ֆոուլիի մահվան պատճառների մասին չի նշվում:

Իր կյանքի ընթացքում Ֆոուլին ընդհանուր առմամբ 97 հայտնագործություն է արտոնագրել, հաղորդում է «Lenta.ru» -ն:

«Թվիստերը» Ֆոուլին ստեղծել է Նիլ Ռեբենսի հետ միասին: Խաղն արտոնագրվել է 1966թ-ին: «Թվիստերի» կոմպլեկտի մեջ չորս գույնի գորգեր կան եւ թվացույց, որի հիման վրա մասնակիցները պետք է ոտքերն ու ձեռքերը որոշակի շրջանակով դնեն:


    
Source: news.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3062 | 0 | 0
Facebook