Loading...

Articles

Հասմիկ Կարապետյան. «Կա մեկը, ով այս տարի ինձ առաջին անգամ է շնորհավորելու»

16:46, Thursday, 04 July, 2013
Հասմիկ Կարապետյան. «Կա մեկը, ով այս տարի ինձ առաջին անգամ է շնորհավորելու»

Հասմիկ Կարապետյան. «Կա մեկը, ով այս տարի ինձ առաջին անգամ է շնորհավորելու»

04-07-2013
    
    

Այսօր Հասմիկ Կարապետյանի ծննդյան օրն է: Երգչուհին նշում է ծննդյան 36-ամյակը, ինչի կապակցության դեռ գիշերվանից բազմաթիվ զանգեր ու շնորհավորանքներ է ստանում:


    
    
    

«Ամեն տարի էլ ծննդյանս օրը շատ լավ է անցնում, բազմաթիվ զանգեր, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ ստանում, բայց այս տարի մի տեսակ այլ է, շատ բուռն է, դեռ 11: 30-ից հեռախոսս մեկ վարկյան չի անջատվում ու մինչև հիմա էլ դեռ շարունակվում է զանգերի տարափը, նույնիսկ այնպիսի մարդիկ են ինձ շնորհավորում, որ զարմանում եմ, թե որտեղից են հիշում», - esyes.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկը:


    
    
    

Մինչ մեզ հետ զրույցն երգչուհին արդեն մի շարք անակնկալներ է ունեցել:

«Դեռ օրեր առաջ «Լայմ» հեռուստաընկերության հաղորդումներից մեկի անձնակազմն ինձ շատ հավես անակնկալ է մատուցել, նախ հրավիրեցին կարաոկե, որտեղ ինձ դիմավորեցին տորթով ու շամպայնով, որին էլ հաջորդեց մյուս նվերս՝ 3 օրյա հանգիստ Ծաղկաձորում: Իսկ այսօր առավոտյան ուղիղ եթերի էի, աշխատանքային ընկերներս էլի գաղտնի տորթ և շամպայն էին գնել. եթերից հետո նշեցինք: Շատ ուրախ է սկսվել օրս, տրամադրությունս բարձր է», -պատմեց երգչուհին:


    
    
    

Կա մեկն ով այս տարի առաջին անգամ է շնորհավորելու Հասմիկին, ում մասին, սակայն, երգչուհին այս պահին չի ցանկանում խոսել: «Կա մեկն ում զանգին դեռ սպասում եմ, նա այս տարի ինձ առաջին անգամ է շնորհավորելու, թե ով է նա հիմա չեմ ցանկանա մանրամասնել, բայց մի գուցե առաջիկայում անձնականումս փոփոխություններ լինեն», - հավելեց հոբելյարը:

Հասմիկից տեղեկացանք, որ այս տարի ճոխ ծնունդ չի ունեն, միայն ներկա կլինեն մտերիմ բարեկամները:

«Երեկոյան ինչ որ բան չեմ անելու, միայն մտերմ բարեկամներս կգան մեր տուն, իսկ ահա շաբաթ օրը քույրիկիս հետ կգնանք Ծաղկաձոր», - եզրափակեց երգչուհին:

esyes.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և նորանոր հաջողություններ մաղթում:

Source: esyes.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
16995 | 0 | 0
Facebook