Loading...

Articles

Բակո Սահակյանը հանդիպել է «Տնջրե» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնի մասնակիցների հետ

00:26, Thursday, 04 July, 2013
Բակո Սահակյանը հանդիպել է «Տնջրե» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնի մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 3-ին, ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային երաժշտական երրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների եւ կազմակերպիչների:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել արդեն ավանդական դարձած փառատոնի անցկացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն կարեւոր դերակատարություն ունի մեր հանրապետության կյանքում եւ Արցախը միջազգային մշակութային ասպարեզում ճանաչելի դարձնելու գործում:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3768 | 0 | 0
Facebook