Loading...

Articles

Նավթի համաշխարհային գները փոփոխվել են տարբեր ուղղություններով

00:22, Thursday, 04 July, 2013
Նավթի համաշխարհային գները փոփոխվել են տարբեր ուղղություններով

Մայիսի 24-ին նավթի համաշխարհային գները փոխվել են տարբեր ուղղություններով` ապրիլին ԱՄՆ-ում երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերների տվյալների հրապարակումից հետո. շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ դրական վիճակագրությունը Դաշնային պահուստային համակարգին կդրդի նվազեցնել տնտեսությանն ուղղված աջակցությունը, վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հուլիս ամսին Brent Crude Oil տեսակի նավթային խառնուրդի ֆյուչերների գինը բարձրացել է 0, 14 դոլարով` մեկ բարելի դիմաց մինչեւ 102, 58 դոլար, WTI տեսակի նավթինը նվազել է 0, 1 դոլարով` մինչեւ 94, 15 դոլար մեկ բարելի դիմաց:

ԱՄՆ-ում երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերների ծավալն ապրիլին աճել էր 3, 3%-ով եւ կազմել 222, 6 դոլար: Տվյալները վերլուծաբանների կանխատեսումներից ավելին էին, որոնք սպասում էին ծավալի միայն 1, 5%-ով աճ:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3289 | 0 | 0
Facebook