Loading...

Articles

Պատրաստվում ենք լողափային սեզոնին. վազք նիհարելու համար

21:50, Wednesday, 03 July, 2013
Պատրաստվում ենք լողափային սեզոնին. վազք նիհարելու համար

«Նիհարելու համար լավագույն միջոցներից է վազքը: Ինչպես մյուս բոլոր վարժությունները, վազել պետք է կանոնավոր, քանի որ միայն այդ դեպքում ցանկալի արդյունքի կհասնեք:

Եթե իսկապես ցանկանում եք նիհարել, ապա անհրաժեշտ է հետեւել այս կանոններին.

Հարկավոր է վազել շաբաթը ոչ պակաս, քան երկու անգամ:

Հարկավոր է վազել մոտավորապես 6-7 կմ/ժ արագությամբ: Զարկերակը չպետք է գերազանցի ժամում 150 զարկը:

Եթե սկսնակ եք, պետք է սկսեք վազել 1-2 կմ/ժ արագությունից՝ մեկ ամսվա ընթացքում ծանրաբեռնվածությունը հասցնելով 3-4 կմ/ժ-ի:

Քրտնարտադրությունը մեծացնելու համար քամուց պաշտպանող հագուստ ընտրեք, որը խոնավությունը դուրս չի թողնում: Քրտինքի միջոցով օրգանիզմից հեռացվում է ավելորդ հեղուկը:

Սկսեք ճիշտ սնվել, ցանկալի է սննդակարգից բացառել յուղոտ, կծու ուտելիքը, քաղցրեղենը: Ձեզ անհրաժեշտ են առավելապես սպիտակուցներ, միրգ եւ բանջարեղեն:

Մեկ շաբաթից արդյունք մի սպասեք: Ձեզ ամիսներ են հարկավոր, որպեսզի փոփոխություններն իսկապես նկատելի դառնան»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4550 | 0 | 0
Facebook