Loading...

Articles

Յոգայի դասեր.վարժություններ երեխաների համար

21:46, Wednesday, 03 July, 2013
Յոգայի դասեր.վարժություններ երեխաների համար

«Յոգան կարող է ձեզ ոչ միայն դրական լիցքեր հաղորդել, այլեւ կօգնի հասկանալ ինքներդ ձեզ եւ որոշ ժամանակով հեռանալ առօրյա խնդիրներից: Ամենակարեւորը բոլոր վարժությունները կանոնավոր կերպով կատարելն է: Միայն այդ դեպքում փոփոխություններ կզգաք ինքներդ ձեր մեջ եւ շրջապատի հետ հարաբերություններում: Յոգան անհրաժեշտ է բոլորին, այդ թվում՝ երեխաներին: Նրանց այդ առավել եւս անհրաժեշտ է, քանի որ մանկական յոգան օգնում է փոքրիկներին առողջ եւ հանգիստ մեծանալ: Երեխաների համար գոյություն ունեն մի քանի վարժություններ, որոնք խորհուրդ ենք տալիս կատարել առավոտյան եւ քնելուց առաջ:

Նախ երեխան պետք է նստի, ձեռքի ափերը միացնի: Մի քանի րոպե հարկավոր է մնալ այդ դիրքում: Ձեր փոքրիկին հիշեցրեք, որ պետք է հավասար շնչի եւ ամբողջությամբ թուլանա: Երբ երեխան մտովի պատրաստ է վարժություններին, պետք է վեր կենա: Ձեռքի ափերը նորից միասին են: Սկսում ենք ափերով դեպի վեր ձգվել, հետո դրանք իջեցնում ենք: Երեխան պետք է զգա, թե ինչպես են մեջքի բոլոր մկանները ձգվում: Վարժությունը կրկնում ենք մի քանի անգամ: Չենք մոռանում հանգիստ եւ հավասար շնչելու մասին:

Դրանից հետո հենվում ենք ձախ ոտքին եւ սկսում ենք ձախ թաթով «շրջաններ նկարել»: Երկու շրջանակաձեւ շարժում ենք անում, հետո նույնն անում ենք, բայց այլ ուղղությամբ: Այնուհետեւ փոխում ենք ոտքը:

Հիմա գլխով շրջանակաձեւ շարժումներ ենք անում մեկ, հետո՝ մյուս ուղղությամբ: Այսպես՝ 2-3 անգամ:

Հետո շրջաններ ենք անում ուսերով: 2 անգամ՝ առաջ, հետո՝ հետ: Հիշեք շնչառության մասին:

Հիմա հերթը դաստակներինն է: Սկսում ենք դաստակները պտտել մեկ, հետո՝ մյուս ուղղությամբ: Վարժությունը կրկնում ենք 2 անգամ:

Իսկ հիմա շրջաններ ենք անում ծնկներով: Հարկավոր է փոքր-ինչ ծալել ծնկները եւ պտտվել մեկ, հետո՝ մյուս ուղղությամբ:

Ամենակարեւորը փոքրիկին անընդհատ հիշեցրեք ճիշտ շնչառության մասին: Այս վարժությունները կարելի է անել ամեն օր առավոտյան եւ երեկոյան»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5453 | 0 | 0
Facebook