Loading...

Articles

Ծնողը մնում է ծնող...

22:51, Wednesday, 26 June, 2013
Ծնողը մնում է ծնող...

Ծնողը մնում է ծնող…

Սիրելի ընթերցող կցանկանայի ձեզ ներկայացնել մի պատմություն, որը իրական կյանքի պատմություն է և որի անմիջական ականատեսն եմ եղել ես: Պատմությունը շատ հին է, պատմության հերոսները բնակվում էին իմ հարևանությամբ:

Աշնանային թախծոտ եղանակ էր դրսում: Չնայած որ դեռ ցերեկ էր, բայց դրսում մութ էր ու ցուրտ: Ընկերներիս հետ պայմանավորվել էի, որ գնայինք մի տեղ ժամանակ անցկացնելու:

Արագ քայլերով դուրս եկա տանից, քանի որ ուշանում էի: Դուրս եկա մուտքի առջև և

տեսնելով, որ անձրև է գալիս ետ դարձա որպեսզի վերցնեմ անձրևանոցս: Երբ մտա մուտք լսեցի դռան ուժեղ դրմբյուն ու լացի ձայն: Դա իմ հարևանուհի Մարին էր, ով կրկին վիճել էր մոր հետ: Ես նրան փորձեցի կանգնեցնել, սակայն նա անտարբեր հայացքով նայեց ինձ, շտապ քայլերով իջավ ու անտեսելով անգամ հորդառատ անձրևը, փախավ դեպի մոտակա այգին:

Ես կցանկանամ պատմել ձեզ նրա կյանքի պատմությունը, իսկ ենթադրությունները կթողնեմ ձեզ: Թե այս պատմությունը ինչքնով ձեզ կհուզի և կհետքաքրքի, ես դա չգիտեմ, բայց ինձ համենայն դեպս շատ է հուզել:

Եվ այսպես, իմ հարևանուհի Մարին բնակվում էր մոր հետ: Մարին ունեցել էր դառը մանկություն, չնայած որ բնակվում էր մոր հետ, բայց հավատացեք, որ մոր գուրգուրանք չէր տեսել: Նրա հայրն ու մայրը բաժանվել էին նրա ծնվելուց անմիջապես հետո, պատճառն էլ այն էր եղել, որ մայրը իր ամուսնության ժամանակ շատ անգամներ դավաճանել էր ամուսնուն: Բաժանումից հետո էլ նա չի հրաժարվել իր անբարո կյանքից: Այսքանը նրանց ընտանիքի մասին:

Այժմ վերադառնանք այն պահին, երբ Մարին միայնակ նստած էր ծառի տակ ու լաց էր լինում, իսկ անձրևը հանդարտիկ հոսում էր նրա վրայով: Այդ միջոցին այգու մի անկյունից բարետես արտաքինով երիտասարդ է մոտենում նրան և հանդարտ ձայնով հարցնում.

- Ինչու՞ է ձեզ նման գեղեցիկ աղջնակը լաց լինում, այն էլ այստեղ այգում մեն–մենակ: Ես կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել: - Ո'չ, կխնդրեմ, որ հեռանաք, ինձ ոչ ոք չի կարող օգնել: - Ինչու՞ եք այդպես վստահ ասում, թե չեմ կարող օգնել: Դուք ասեք, ես կիմանամ, կարող եմ օգնել, թե ոչ: Նախ եկեք ծանոթանանք: Իմ անունը Արման է, իսկ ձերը: Մարին մի պահ գլուխը վեր է բարձրացնում և նայում տղայի աչքերի մեջ: Նա այդ աչքերում այնքան հանգստություն ու փաղաքշանք է տեսնում, որ առանց երկմտելու ասում է իր անունը: - Մարի: - Շատ հաճելի է, հիմա մենք ծանոթներ ենք, կասեք այժմ թե ձեզ ով է նեղացրել: - Ինձ ոչ ոք չի նեղացրել, ուղակի ես շատ միայնակ եմ այս աշխարհում: - Եվ դա էլ լաց լինելու պատճա՞ռ է: Ես էլ էի ժամանակին շատ միայնակ ինձ զգում. ամբողջ օրս անց էի կացնում իմ սենյակում փակված: Մորս կարիքը շատ էի զգում, բայց նա չկար, չգիտեի, թե ինչ անեի: Բայց եկավ մի պահ, երբ ուշքի եկա, ինձ թափ տվեցի և սկսեցի կյանքին նայել այլ կողմից: Դու էլ այդպես արա և կտեսնես, թե ինչքան հաճելի է այս կյանքը: Վայելիր կյանքը իր բոլոր գույներով, այն մարդուն մի անգամ է տրվում. ստացիր նրանից այն, ինչ քեզ անհրաժեշտ է: Մարին լուռ լսում էր: Նրան շատ հաճելի էր երիտասարդի ձայնը, նրան երբեք ոչ ոք այդպես չէր մխիթարել: Տղան խոստանում է նրան, որ կօգնի և միասին կհաղթահարեն կյանքի դժվարին այս հատվածը: Ապա նա վեր է կենում տեղից և ձեռքը մեկնում Մարիին: Մարին սառած հայացքով նայում է տղային և հանդարտիկ ձեռքը մեկնում նրան: Մարիի և Արմանի հանդիպումները ավելի հաճախակի են դառնում: Նրանք այնքան են կապվում միմյանց հետ, որ սիրահարվում են իրար:

Գալիս է այն ժամանակը, երբ անհրաժեշտություն է լինում, որ նրանց հարաբերությունները օրինականացվեն: Մարին մորը Արմանի մասին պատմում է և խնդրում, որ հանուն իրեն հրաժարվի իր նախկին կյանքից և ապրի սովորական կյանքով: Մայրը Մարիին խոստանում է, որ կփոխվի ու առաջարկում, որ Մարին Արմանին իր հետ ծանոթացնի: Արմանը շատ է դուր գալիս Մարիի մորը: Նրանք պայմանավորվում են, որ գան և օրինական ձևով խնդրեն Մարիի ձեռքը:

Անցնում է որոշ ժամանակ: Մի գեղեցիկ օր Արմանը հոր հետ գալիս է Մարիի ձեռքը խնդրելու: Մարին առավոտը վաղ էր արթնացել և արդեն պատրաստվել էր դիմավորելու հյուրերին: Դռան զանգը տալիս են, Մարին գնում է դուռը բացում նրանց դիմավորում հյուրասենյակ և կանչում մորը: Երբ Մարիի մայրը մտնում է հյուրասենյակ Արմանի հայրը հանկարծ վեր է կենում տեղից և դիմում Մարիի մորը.

- Ալլա, մի թե Մարին քո աղջիկն է, իմ աղջիկը: Ինչպես կարող էր այսպես պատահել: Ես գիտեի որ մի օր կգտնեմ իմ աղջկան: Արի, արի աղջիկս, արի գրկեմ քեզ, գիտեմ մայրդ իմ մասին քեզ ոչինչ չի պատմել, գիտեմ, բայց դու էլ գիտես որ ես մեղավոր չեմ:

Մարին ափշել էր, նա քարացած նայում էր հոր վրա, նայում մորը հետո Արմանին:

- Եթե դուք ասում եք, որ իմ հայրն եք ապա Արմանը իմ ինչն է

- Արմանը քո եղբայրն է, այո քո եղբայրը, ինչքան էլ որ զարմանալի է ձեզ համար: Երբ մայրդ ծննդաբերեց նա զույգ էր բերել, ես եղբորդ վերցրի ինձ մոտ: Ես քո մորը շատ էի սիրում, բայց քանի որ նա ինձ հետ այդպես վարվեց ես նրան պատժեցի, կաշառելով բժիշկներին, որ Ալլային ասեն, թե մյուս երեխան մահացել է:

Ալլան քարացած նայում էր շուրջը; Նա չէր հասակնում, թե ինչ է կատարվում և ինչպես կարող էր դա պատահած լինել: Իսկ Արմանի և Մարիի հոգում փոթորիկ էր տիրում, նրանք չգիտեին, թե ինչ են զգում: Բայց դե ոչինչ չէին կարող անել, բախտը նրանց հետ չար կատակ էր խաղացել: Արմանը մոտենում է Մարիին, ամուր գրկում նրան և շշնջում ականջին ասելով.

- Քույրիկս, մի տխրիր: Ես նոր կորցրի իմ կյանքի մեծ սիրուն, բայց փոխարեն գտա դրանից ավելի մեծ բան, իմ քույրիկին, ում մասին ես իմ ողջ կյանքը երազել եմ:

Արմանը, այս ասելով, թողնում է քրոջը և շտապ դուրս գալիս տանից: Նրա հոգում փոթորիկ էր և չնայած նրան որ քիչ առաջ նա էր Մարիին հանգստացնում, սակայն նա էլ էր զգում մեկի կարիքը ով կարող էր այդ վիճակից իրեն դուրս բերել: Չէ որ նրանք միասին շատ լավ ժամանակ են անցկացրել: Նրա աչքի առաջ այդ պահին գնում էին իրենց հանդիպման պատկերները ու կարծես իրեն թվում էր, թե դա երազ է:

Այս դեպքից անցնում է որոշակի ժամանակ: Ալլային կարծես թե այս ամենը դաս չի լինում, և նա շարունակում է ապրել ամբարո կյանքով: Մարին, տեսնելով մոր պահվածքն ու հոգնելով այդ զզվելի կյանքից, գնում է ապրելու իր հոր և եղբոր հետ:

Անցնում են երկար ու ձիգ տարիներ, Մարին ամուսնանում է եղբոր մտերիմ ընկերոջ հետ և ունենում է երկու հրաշալի բալիկ:

Մի գեղեցիկ օր, երբ Մարին երեխաներին հագցնում էր, որ տանի պապիկի տուն, դեռ տանից դուրս չեկած դռան զանգը տալիս են: Մարին գնում է դուռը բացում և տեսնում է ցնցոտիներ հագած, գունատ, մազերն աչքերին թափված մի ծեր կին: Սկզբում նա այդ կնոջը չի ճանաչում, երկար նայում է, նայում ու հանկարծ` քարանում: Ախր դա իր մայրն էր, եկել էր նրա հետ ապրելու, քանի որ նա արդեն բավական ծեր էր մենակ ապրելու համար:

Մարին ընդունում է մորը ու նրան պահում է մինչև մահ: Իսկ հարցնողներին, թե ինչպես է ներել մորը և ինչու, նա ասում էր.

- Ինչ էլ որ լինի ծնողը մնում է ծնող, և մենք` զավակներս, պարտավոր ենք սիրել ու ընդունել նրանց այնպիսին, ինչպիսին, որ նրանք կան:


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2155 | 0 | 0
Facebook