Loading...

Articles

Եղիշե Չարենց

21:44, Wednesday, 26 June, 2013
Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
     Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
     Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարներից մեկն է:

Պարույր Սևակի Չարենցի մասին այս տողերը իզուր չեն ասված: Նա իր գրականությունը հարստացրել է նաև հեղափոխության շնչով ու գաղափարներով, նոր թեմաներով ու ժանրերով, տաղաչափական բազմազան ձևերով: Եղիշե Չարենց. բարձր ինտելեկտով այս զարգացած ու խոհուն, հասուն բանաստեղծը ապրել և ստեղծագործել է հարազատ ժողովրդի համար ողբերգական այն ժամանակներին, որը ներառում էր 1915 թավականը: Եղել է այն նվիրյալներից մեկը, ով 1915 թվականին զինվորագրվել է կամավորական խմբերին և սկզբում՝ որպես կռվող, ապա որպես սանիտար՝ հասել է մինչև Վան: Այս դեպքերի ազդեցությունն ու ապրած ողջ ժամանակաշրջանն էլ դրոշմվել և իրենց կնիքն են դրել Չարենցի ստեղծագործություններում: Իր ստեղծագործություններում գրում էր ոչ միայն տառապանքի, այլև լուսավոր ուղու հույսեր փնտրելու և գտնելու մասին: Այն դժվար ժամանակներում, երբ ստալինյան իշխանությունները հալածում էին և բռնել էին տալիս հայ մտավորականներին, Չարենցին խորհուրդ են տալիս գնալ Հայաստանից: Եվ կասեք ի՞նչ է պատասխանում: Նա ասում է, որ իրեն առանց Հայաստան չի պատկերացնում: Սա հայ զավակի՝ հայրենասերի պատասխան է, ով անտեսելով իր եսը հանուն հայրենիքի մնում է և ստեղծագործում:

Գրել է պոեմներ՝ Կապուտաչյա հայրենիք, Դանթեական առասպել , Սոմա, Ամբոխները խելագարված , Կապկազ թամաշա, Մաճկալ Սաքոյի պատմությունը, Բանաստեղծություններ՝ Երեք երգ տխրադալուկ աղջկան, Ծիածանը, Կոմալմանախ, Ես իմ անուշ Հայաստանի... և այլ ստեղծագործություններ: Հայրենասիրական մեծ շնչով ու հոգով գրված Չարենցի` «Ես իմ անուշ Հայաստանի» _ի մասին Մարտիրոս Սարյանը ասել է՝ «…սա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել»: Այո, այս խոսքերը ճիշտ և տեղին են: Այն էպոսի նման բոլոր հայ մարդկանց հոգիներում արմատացած է և ոչ թե անգիր արած, սա ստի խոսք դարձաձ ստեղծագործություն է, իսկական հայրենասերի, հայ զավակի երախտիքի խոսք: Ողջ ստեղծագործության մեջ նա ասում, թ ե ինչն է սիրում Հայաստանի, առանձնացնում է հայ ժողովրդին բնորոշ բոլոր գծերն ու առանձնահատկությունները:

Շատ ու շատ կարելի է խոսել նրա մասին, նրա ստեղծագործությունների և անմնացորդ նվիրման մասին: Նա մեզ թողել է ոչ միայն գրական մեծ ժառանգություն, այլև տվել է կյանքի դասեր, այնպիսի դասեր՝ որոնցից ամենակարևոր և բոլոր ժամանակներում արդիականը «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» դասն է: Այս դասի մեծ խորհուրդը կանչն է ողջ հայությանը, Սփյուռքում գտնվող ողջ հայերին, որ համախմբվեն պահպանելով իրենց հայեցիությունն ու հայրենիքը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6251 | 0 | 0
Facebook