Loading...

Articles

Բա մեր մասին ի՞նչ կասեն

21:26, Wednesday, 26 June, 2013
Բա մեր մասին ի՞նչ կասեն

Բա մեր մասին ի՞նչ կասեն

Հայերի համար միշտ էլ կարևոր է եղել հանրության կարծիքը: Կարելի է ասել, որ նրա վրա են հիմնված մեր ավանդույթների մի մասը: Այնպիսի ավանդույթների, որոնք վերաբերում են, թե հայերի ապրելաձևի, թե տոնակատարությունների և թե իրենց բնորոշ մի շարք միջոցառումների վրա: «Ինչ կասեն մարդիկ մեր մասին» սկզբունքը կուրացնում է մեզ և մենք անում ենք այնպիսի բաներ, որոնք լինում են հաճախ մեր կամքին հակառակ՝ գոհացնելով մեր շրջապատին: Ամենատարբեր իրավիճակներում առանց շրջապատի կարծիքը հաշվի առնելու մենք ոչ մի քայլ չենք անում: Միշտ առաջնորդվում ենք այնպիսի գաղափարով, թե այնպես չլինի որ հետ մնանք ինչ որ մի բանից, որ վատ կարծիք չստեղծենք, մեր մասին չվատաբանեն ու քննադատեն: Հասարակությունը շատ է սիրում բամբասել մարդկանց մասին: Ինչու՞ պիտի նոր դպրոցն ավարտած երեխան, օրինակ, եթե սիրում է ինչ որ արհեստ, ստիպված ընդունվի բարձրագուն ուսումնական հաստատություն իրեն հետ կապ չունեցող մասնագիտությամբ, որպեսզի կողքից նրան չասեն «Բա դու խի չես ընդունվել բարձրագույն, փող չունես, թե խելք»: Այստեղ արդեն պատվի հարց է, ոնց կլինի ինքը սովորի ես չէ ումից եմ պակաս: Կամ ինչու՞ պիտի շրջապատում միջին խավի ներկայացուցիչ երիտասարդը իրենից մի հարուստ ընկերների շրջապատում այնպես հագնվի, որ ծիծաղի առարկա չդառնա, որ չքծնեն ու ցածրացնեն: Ավանդական հայկական հարսանիքների ժամանակ ինչի՞ պիտի հարսը կամ փեսան բավականաչափ գումար չունենալու պատճառով անգամ ճոխ հարսանիք անեն: Նրա համար որ հարսանքավորները չասեն «էտ ին՞չ հարսանիք էր որ» , «Էտ ի՞նչ էր դրանց սեղանը»: Թաղման արարողության ժամանակ նենց սեղան քցեն, որ հոգեհացի եկած մարդիկ այստեղ էլ չասեն «բա ամոթ չի, չեն կարողացել մի հատ նորմալ նամուսով սեղան քցեն» ՝ անտեսելով մահացածի հարազատի մտածումները; Ստացվում է այնպես, որ նոր կորուստ տված մարդը բացի մեծ կորստից մտածում է, թե ինչպես պիտի բոլոր ծախսերի տակից դուրս գա: Այս դեպքում էլ կարծես երկրորդ պլան է մղվում հանգուցյալը և գալիս է հոգեհացի սեղանը իր ճոխությամբ ու կեր ու խում անող մարդկանցով: Կամ ծնունդների, կնունքների ժամանակ շատ-շատ հյուրեր ընդունի անգամ այնպիսի մարդկանց որոնց հետ այնքան էլ մտերիմ չէ ու նրանց կարծիքը կազմվի այնպես, որ հետո ասեն «նենց լավ անցավ մի լավ կերանք խմեցինք, ընտիր էր սաղ, բա դրանց հագուկապը, »:

Ու այսպես հասարակության մի մասը միշտ կուլ գնալով կարծրատիպերին ապրում է չցանկանալով ազատ շնչել և դուրս գալ այն կապանքներից, որոնք ինքն է ստեղծել իր համար: Մի թե այդքան հաճելի է ապրել ոչ թե քեզ այլ ուրիշների համար: Ինչքան կարելի է շրջապատիդ թույլ տալ խառնվել քո կյանքին, թելադրել իր պահանջները: Չէ այստեղ հասակարությունն ու շրջապատը մեղք չունեն: Նրանք այսպես, թե այնպես միշտ էլ խոսելու են, քննարկելու, ինչպես նաև դու մյուսներին: Ուստի լինելով այդ շրջապատի մի մասնիկը փորձիր չքննադատել դիմացինիդ, նայիր բոլորին այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ նայեն: Վերջում արդյունքը կլինի այն, որ դու կհարգվես քո շրջապատում և քո ներկայությամբ միշտ հաճույք կպատճառես մյուսներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2399 | 0 | 0
Facebook