Ոնց որ վերստին ասպարեզում ակտիվանում են խոսակցությունները ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետի, Օֆշորային աղմուկի հանդարտեցման ֆոնի վրա, թեև շատերը կարող են ինձ ուղղակի հակադարձել ասելով, թե այդ խոսակցությունները երբևէ չէին էլ պասիվացել; Ամեն դեպքում, ինչն է հետաքրքիր. Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, հայտնի Փութինասեր խմբավորումից, ովքեր մի քանի ամիս առաջ, երբ դեռ Ս. Խաչատրյանը պաշտոնի էր ու իրենց համապետական դեմագոգիայի հերթական բեմադրումը տեղում խոչընդոտել էր, ու իրենք խոսելու այսպես ասած ձև չունեին, հիմա օգտվելով այն հանգամանքից, որ այժմ վերջինիս վիճակն իրոք բավականին բարդ է, փորձում են ուղղակի էժանագին վրեժ լուծել, բայց ոչ թե ասենք դեմ առ դեմ, ոնց ընդունված է, այլ ուղղակի օգտագործելով ԶԼՄ-ների հարթակը; Սա շատ հին ու փորձված միջոց է, մարդու մասին ասենք իրական կամ հնարովի պատմություններ հերյուրանքներ ու բամբասանքներ շաղ տալով, խաղալ անձի պատվի ու արժանապատվության հետ; Այսպիսի մի քայլ է նաև մարզպետի ծառայողական մեքենայի շուրջ Խաչատրյան-Դոլունց վեճի /http://hayeli.am/315021/%D5%A4%D5%B8%D6%82-%D5%B8%D5%9E%D6%82%D5%B4-%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%A5%D5%BD-%D5%B8%D6%80-%D5%B6%D5%BD%D5%BF%D5%A5%D5%BD-%D5%AB%D5%B4-%D5%B6%D5%BD%D5%BF%D5%A1%D5%AE-%D5%B4%D5%A5//, եթե այն իհարկե համապատասխանում է իրականությանը և դեղին մամուլին վայել հարթական ասեկոսեն չի, հանրայնացումն է Դոլունցի կնոջ` սեփական ամուսնու աշխատանքային կարիերայի համռոտ գովքով;Այնուամենայնիվ, ինձ թվում է նույն այս ցեխ շպրտողները իրենց սրտում ունեն վախ, որ հնարավոր է հետ վերադարձը Ս. Խաչատրյանի և արդեն սեփական արարքների գինը գնահատելով էլ ավելի են խորացնում իրենց ցեխ նետելու քաղաքականությունը ձգտելով հնարավորինս եթե ոչ արգելել ապա գոնե հեռացնել հետ վերադարձի պահը /հատկապես, որ այսօր մի հրապարակում կար վերջինիս վերադարձը կանխելու համար քայլեր ձեռնարկելու կոչ-վերնագրով/;