Loading...

Articles

«Թուրքերը սերիալ են նկարահանում ադրբեջանցու և հայուհու սիրո մասին

14:21, Tuesday, 25 June, 2013
«Թուրքերը սերիալ են նկարահանում ադրբեջանցու և հայուհու սիրո մասին
    
    
     Հայտնի թուրքական «Այ Յափիմ» մեդիա ընկերությունը «kanal D» հեռուստաընկերության հետ համատեղ պատրաստվում է նոր հեռուստասերիալ նկարահանել, որի հիմնական սյուժեն ադրբեջանցու և հայուհու սիրավեպն է: Այս մասին գրում է ադրբեջանական haqqin.az-ը` հղում անելով թուրքական «Աքշամ» պարբերականին:
     Լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն` սերիալում նկարահանվելու են հայտնի թուրք դերասաններ Մերյեմ Ուզերլին և Քիվանչ Թաթլթուղը: Հեռուստասերիալն էկրան կբարձրանա 2014-ին»:
    
     Էսա սկսելու ենք խոսել այս թեմայով ու էլի սարքելու ենք համազգային կարևորության հարց. թեև որևէ անպատեհ բան չկա ընտրված թեմատիկայի մեջ. ավելին իրականությունից այնքան էլ հեռու չէ հայի ու ազերիի սիրո հնարավորությունը; Ժամանակ առաջ մեր բլոգոլորտում նամանատիպ մի թեմա էլի շրջանառվեց, երբ ազերի գրող Ալեքպեր Ալիևը հրատարակեց իր հայտնի վեպերից մեկը և վերստին առաջացավ մեծ աղմուկ; Ինչ էլ լինի անկախ այն հանգամանքից, թե քաղաքական իրավիճակն ինչպիսին է, կարծում եմ զուտ մարդկային հարաբերությունների մեջ անհնարին է պահել այսպես անվանենք երկաթյա արգելք, իսկ որտեղ հարաբերություններ, այնտեղ էլ մեծ հավանականություն սիրո առկայծման; Այնպես որ կարծում եմ վատ գաղափար չի. մնում է հուսալ, որ մեր որոշ Հեռուստաընկերություններ այս թեմատիկան չեն «գողանա» սովորության համաձայն, ամենայն լրջությամբ ներկայացնի որպես գրական-հեռուստատեսային թափառող թեմա, ու ընդամենը թեթևակի կասեի` շտրիխային փոփոխությունների ենթարկելուց հետո դրա հայկական տարբերակը չեն նկարահանի;
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4567 | 0 | 0
Facebook