Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ

Qahana.am
Spokesperson:
Qahana.am
16:14, Monday, 24 June, 2013
ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ
    
    
Մի մարդ ուներ չար կին և կինը կռվեց նրա հետ և ասաց. Կարծում ես թե քո երեք որդիները քեզնից են: Մեկն է քեզնից, իսկ երկուսը բիճ են՚: Եվ նա հարցրեց թե որն է իմը, և կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր ասաց. ՙԻմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն՚: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին և թե մյուսըª թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը: Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվեցին հայրենի կայքը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4845 | 0 | 0
Facebook