Loading...

Articles

Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է

22:43, Thursday, 20 June, 2013
Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է
    
    

2010թ.-ին ամբողջ աշխարհում փախստականների թիվը կազմել է 43.7մլն մարդ, ընդ որում նրանց 80%-ը զարգացող երկրների բնակիչներ են: Նրանց 75%-80% կանայք և երեխաներ են:

Հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր, այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, 2001 թվականին՝ ի նշան համերաշխության Աֆրիկայի հետ, որտեղ գտնվում էր աշխարհի փախստականների մեծ մասը:
     2013թ. հունիսի 19-ին UNHCR-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2012թ. փախստականների թիվն աշխարհում ավելացել է 7, 6 մլն-ով: Ըստ զեկույցի՝ ներկայում աշխարհում կա 15, 4 մլն փախստական, այդ թվում` 1, 1 մլն-ը փորձում է ապաստան ստանալ, իսկ 6, 5 մլն-ը ներքին տեղահանության ենթարկված անձինք են:
     Հիմնական պատճառը, որը մարդկանց ստիպում է թողնել իրենց տները, շարունակում է մնալ պատերազմը: Ինչպես նշվում է զեկույցում՝ տեղահանվածների 55%-ն այնպիսի երկրներից են, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում` Աֆղանստան, Սոմալի, Իրաք, Սիրիա և Սուդան:
     2012 թ.-ի ընթացքում եվրոպայում ապաստան է ստացել 102, 700 մարդ, որը կազմում է ապաստանի խնդրանքով դիմածների 25 %-ը: 2011 թ.-ին ապաստան ստացել էր 84, 300 մարդ:

Ապաստանի տրամադրման ցուցանիշը ցածր է ֆրանսիայում. այստեղ դրական պատասխան են ստացել 15 %-ը: Մեծ Բրիտանիայում այս ցուցանիշը կազմել է 40 %: Սիրիացիներն անցյալ տարվա ընթացքում ամենաշատն են դիմել ԵՄ-ում ապաստան ստանալու համար:

Եվրոպայի խոշորագույն քաղաքներում լայնածավալ արշավներ է կազմակերպել UNITED For Intercultural Action ցանցը, որը կազմված է եվրոպական շուրջ 550 կազմակերպությունից: Ցանցի տվյալներով` 1993 թվականից ի վեր զոհվել է 15.551 փախստական: Միայն 2011-ին արդեն հայտնի է 1478 զոհի մասին:

Հիշեցնենք, որ Սումգայիթում ու Բաքվում տեղի ունեցած վայրագություններից հետո Ադրբեջանից Հայաստան են եկել շուրջ 300 հազար մեր հայրենակիցներ, ովքեր ստացել են փախստականի կարգավիճակ։
     (Մամուլից)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3377 | 1 | 0
Facebook