Loading...

Articles

Ինչո՞ւ են Էրդողանի կնոջն անհամեստ համարում

19:48, Thursday, 01 June, 2023
Ինչո՞ւ են Էրդողանի կնոջն անհամեստ համարում

«Նա սուլթանների հարեմներն անվանել է մահմեդական կանաց համար կյանքի իսկական դպրոց»

Թուրքիայի նախագահի կինը հիմնականում փակ և խորհրդավոր անձնավորություն է: Նա խուսափում է իր անձնական կյանքի մասին ցանկացած հարցազրույցից, բայց ընդունակ է հասարակական լայն արձագանք հարուցող մտքեր արտահայտել: Էմինե Էրդողանը միշտ հասարակության առջև հայտնվում է մահմեդական կնոջը պատշաճող անբասիր, անթերի հագուկապով և պաշտում է օրիգինալ զարդարանքը: Այդքանով հանդերձ՝ նրան չի հաջողվել խուսափել լրագրողական հետաքնության արդյունքում հնչեցված մեղադրանքից առ այն, որ նա անհամեստ անձնավորություն է:

Էմինե Էրդողանն աշխարհ է եկել Հայրիի և Ջեմալիա Գյուլբարանների ընտանիքում՝ դառնալով այս ամուսինների հինգերորդ զավակն ու մինուճար դուստրը: Էմինեի պապը՝ Համդի Ալի Գյուլբարանը, Սիիրտայից Ստամբուլ է տեղափոխվել, որտեղ էլ հետագայում հաստատվել է նրա ընտանիքը: Որոշ աղբյուրներում հիշատակում կա այն մասին, որ Էմինեի եղբայրներն իրենց քրոջը արքայադստեր նման են վերաբերվել, իսկ նա էլ լավ զավակի և լավ քրոջ օրինակ է ծառայել: Նա կենսուրախ, ընկերասեր, հնազանդ ու համեստ աղջկա տպավորություն է թողել:

Սկզբում սովորել է իգական դպրոցում, հետո կրթությունը շարունակել է արվեստի դպրոցում, որը չի ավարտել: Դրա փոխարեն դեռահաս տարիքից սկսած հետաքրքրություն է դրսևորել քաղաքական գործունեության նկատմամբ՝ սկսելով աշխատել ոչ կառավարական կազմակերպություններում, որոնցից մեկն էլ եղել է «Իդեալիստ կանանց ընկերակցություն» -ը: Այս կազմակերպության համաժողովներից մեկի ժամանակ էլ նա ծանոթացել է Ռեջեփ Էրդողանի հետ: Ծանոթությունը վերաճել է համակրանքի, և 1978 թվականի հուլիսին նրանք ամուսնացել են: Շուտով ծնվել է նրանց առաջնեկը՝ Ահմեդ Բուրակը, հետո՝ Նաջմեդդին Բիլալը, այնուհետև երկու դուստրերը՝ Էսրան և Սումեյեն: Նրանք բոլորը բարձրագույն կրթություն են ստացել ԱՄՆ-ի և Եվրոպայի հեղինակավոր բուհերում:

Երկար ժամանակ Էմինե Էրդողանը բացարձակապես չի մասնակցել ամուսնու քաղաքական գործունեությանը: Նա բավարարվել է արարողակարգային միջոցառումներին ներկայանալով: Բայց մի անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում:

Թուրքական կազմակերպություններից մեկի ակտիվիստները մի անգամ գրավոր մեղադրանք են ներկայացրել Թուրքիայի նախագահի և վարչապետի կանանց՝ առ այն, որ նրանք համաշխարհային հասարակության աչքում աղավաղում են թուրք կնոջ կերպարը: Նրանց կարծիքով՝ Հայրյունիսա Գյուլը և Էմինե Էրդողանը, արտասահմանյան այցերի ժամանակ միշտ հասարակությանը հիջաբով ներկայանալով, իրենց արտաքին տեսքով սխալ հասարակական կարծիք են ձևավորել թուրք կանանց մասին:

Մի քանի տարի անց Անկարայում պաղեստինցի կանանց հետ հանդիպման ժամանակ Էմինե Էրդողանն առանց քաշվելու գնահատական է տվել Դավոսում Իսրայելի նախագահի ելույթին՝ Շիմոն Պերեսին ստախոս անվանելով:

Երբ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընդամենը երկու տարի է զբաղեցրած եղել նախագահի պաշտոնը, համաշխարհային լրատվամիջոցները դաժան քննադատության են ենթարկել նրա կնոջը՝ նույնիսկ «Հարեմի առաջին տիկին. մականվամբ պիտակավորելով նրան: Պատճառն այն է եղել, որ Էմինե Էրդողանը, ելույթ ունենալով Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, խոսել է սուլթանների մայրերի մասին ու սուլթանների հարեմներն անվանել է մահմեդական կանաց համար կյանքի իսկական դպրոց, քանի որ այդ հարեմները ղեկավարել են սուլթանների մայրերը:

(շարունակելի)

Էմինե Էրդողանը և Ռեջեփ Էրդողանը
Էմինե Էրդողանը և Ռեջեփ Էրդողանը
Էմինե Էրդողանը և Մակրոնի կինը՝ Բրիջիդ Մակրոնը
Էմինե Էրդողանը և Մակրոնի կինը՝ Բրիջիդ Մակրոնը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1520 | 0 | 0
Facebook