Հունիսի 1-ը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:
Այս տոնը մինչ օրս նշվող ամենահին տոներից մեկն է: Նման օր տոնելու որոշումը կայացվել է 1925 թվականին Համաշխարհային կոնֆերանսում՝ նվիրված Ժենևում երեխաների բարեկեցության հարցերի քննարկմանը:
Երեխաների պաշպանության միջազգային օրն ունի իր դրոշը: Կանաչ ֆոնի վրա (որը խորհրդանշում է հասակ, թարմություն, ներդաշնակություն և պտղաբերություն) պատկերված է Երկիր մոլորակի նշանը, որի շուրջ տեղակայված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդուկներ: Նրանք խորհրդանշում են տարաբնույթություն և հանդուրժողականություն: Երկրի նշանը՝ մեջտեղի մասում տեղակայված, խորհրդանշում է մեր բոլորի ընդհանուր տունը:
Շնորհավորում եմ բոլոր բոլորին, քանի որ յուրաքանչյուրս էլ ցանկացած տարիքում մնում ենք երեխա մեր ծնողների համար: