Loading...

Articles

Նա պաշտել է կոկայինն ու կանանց

17:41, Thursday, 25 May, 2023
Նա պաշտել է կոկայինն ու կանանց

Պանամայում սկսել են կոլումբիացիներից կաշառք վերցնել թմրաբիզնեսի փողերը տեղական բանկերում լվանալու համար: Պանամայի տարածքում հայտնվել են նորանոր լաբորատորիաներ ու թմրանութերի ընդունման կետեր: Կոլումբիացիներն առավել ակտիվորեն են գնել պանամական անձնագրեր, իսկ հետո նոր փաստաթղթերով մեկնել են ԱՄՆ: Նորյեգայի գրպան փողը գետի պես է հոսել: Այդ «բարեբեր» ժամանակաշրջանում էլ ամերիկյան մամուլում հրապարակվել են դիկտատորին մերկացնող հոդվածներ: Ի պատասխան այդ մերկացումների՝ բռնակալը տեղի ունեցողի համար մեղադրել է իր կառավարության անդամներին և նրանց ազատել է պաշտոններից:

Նորյեգան համոզված է եղել, թե ինքն անպատժելի է: Հիրավի, ամերիկյան իշխանությունները սկզբում ձևացրել են, թե չեն նկատում տեղի ունեցածը, բայց հետո պանամական բռնակալի հանդգնությունը նրանց համբերությունից հանել է: 1989 թվականի հունվարին Ջորջ Բուշ Ավագը դարձել է ԱՄՆ Նախագահ, և Սպիտակ տունը որոշել է Նոյրեգայի հարցերը լուծել:

Մինչև կոկորդը կուշտ են եղել նրանից

ԱՄՆ-ում լավ են հասկացել, որ Նոյրեգան երկակի խաղ է խաղում, բայց նա ամերիկացիներին ձեռնտու է եղել, մանավանդ որ լատինաամերիկյան մյուս երկրներում այդ ժամանակ ձախ շարժումը թափ է հավաքել ու բավականին հզորացել է: Բայց պանամական դիկտատորը տարին տարվա վրա ավելի ու ավելի է վերահսկողությունից խույս տվել: Վաշինգտոնի համբերությունը հատել է 1989 թվականին, երբ մոտեցել է Պանամայի ջրանցքը Պանամային հանձնելու ժամկետը: Նորյեգան այդ հարցում դարձել է ավելի ու ավելի համառ և հրաժարվել է որևէ զիջում անել պայմանագրի պայմանները վերանայել առաջարկող ամերիկացինեին:

Այդ ընթացքում երկրում ուժ է հավաքել ընդդիմությունը, որին սանձելու համար բռնակալը հատուկ ջոկատներ է ստեղծել, որոնց ժողովուրդը «դոբերմաններ» է անվանել, քանի որ դրանք անգթորեն հաշվեհարդար են տեսել ընդդիմադիր ակտիվիստների հետ: Համբերության բաժակը լցրել է ազատական բժիշկ Ուգո Սպադաֆորի կալանավորումը: Նրան երկար տանջել են, ապա՝ սպանել:

1986 թվականին ԱՄՆ Սենատը բանաձև էր ընդունել, որով Պանամային կոչ էր արվել տապալել իրենց դիկտատորին՝ նրան մեղադրելով կոռուպցիայի, ընտրությունների արդյունքները կեղծելու, թմրանյութերի առևտրի և սպանությունների մեջ: Ի լրումն այդ բանաձևի՝ ԱՄՆ-ը դադարեցրել է ռազմական ու ֆինանսական օգնությունը Պանամային: Երկրում տնտեսական ճգնաժամ է սկսվել:

Մինչ ԱՄՆ-ում Նորյեգայի հեռակա դատավարություն է սկսվել, վերջիս հանդես է եկել շատ կտրուկ հակաամերիկյան կարգախոսներով: 1989 թվականին Պանամայի Ազգային ժողովը ԱՄՆ-ին պատերազմ է հայտարարել: Մայրաքաղաք Պանամայում սպանվել է ամերիկացի մի անզեն զինվոր, մեկ ուրիշ զինվոր վիրավորվել է, իսկ երրորդին կալանավորել են: Այս գործողությունները Ջորջ Բուշ Ավագին մղել են Պանամա ներխուժելու մասին որոշում կայացնել: Դա անհրաժեշտ է եղել Սպիտակ տան տնօրենին, քանի որ նրան ամերիկացիներից շատերը անվճռականության մեջ են մեղադրել: Պանամական օպերացիայի սկսվելուց անմիջապես հետո Բուշի վարկանիշը կտրուկ աճել է:

Ամերիկացիներն արագ ջախջախել են պանամական զորքերին: Դիկտատորը ստիպված է եղել թաքնվել Պանամայում Վատիկանի դեսպանատանը: Ամերիկացի զինվորները շրջապատել են դեսպանության շենքը և երաժշտություն են միացրել: Այդ մարտավարությունը հաջողություն է ապահովել: 1990 թվականի հունվարի 3-ին Նոգեյրան հանձնվել է ամերիկացիներին և տարվել է Ֆլորիդա նահանգի բանտերից մեկը:

ԱՄՆ-ում նրան դատապարտել են 40 տարվա բանտարկության, բայց հետո բանտարկության ժամկետը կրճատել են մինչև 30 տարվա, իսկ ավելի ուշ հայտարարել են, թե Նորյեգան ռազմագերի է, որի դեպքում նա հնարավորություն է ունեցել օգտվել հեռախոսից և ազգականների հետ հավելյալ մեկ ժամ հանդիպելու իրավունք ունենալ:

1990 թվականի հուլիսին Ֆրանսիան Նոյրեգային և նրա կնոջը մեղադրել է այն բանում, որ նրանք Ֆրանսիայի բանկերից մեկում երեք միլիոն դոլար են լվացել, և որ այդ գումարը թմրադեղերի վաճառքից է գոյացած եղել: Նախկին դիկտատորի պաշտպանները պնդել են, թե այդ փողերը նրանց ԿՀՎ-ն է տվել: Լավ վարքի համար Նորյեգային ժամկետից շուտ ազատել են Ֆլորիդայի բանտից և հանձնել են Ֆրանսիային, որտեղ նրան դատապարտել են յոթ տարվա ազատազրկման: 2011 թվականին նախկին բռնակալը հայտնվել է իր հայրենիքում, որտեղ նրան դատել են պաշտոնավարման տարիներին մարդու իրավունքների խախտումների, սպանությունների ու կոռուպցիայի համար:

Համաձայն Պանամայի օրենքների՝ 74-ից բարձր տարիքի անձանց թույլատրվում է պատիժը կրել տնային կալանքի պայմաններում, բայց Նորյեգայի նկատմամբ խոստություն է դրսևորվել: Նրան տնային կալանքի են փոխադրել միայն 2017 թվականի սկզբին, երբ կաթված տարած գեներալի գանգուղեղում ուռուցք է հայտնաբերվել:

Բռնակալը մեռել է Պանամա քաղաքի Սանտո Թոմաս հյուրանոցում: Նրա դուստրերի վկայությամբ՝ ուռուցքը հեռացնելուց հետո արնահոսություն է սկսվել:

Այդ ժամանակ Պանամայի Նախագահ Խուան Կարլոս Վարելան հայտարարել է, թե Մանուել Նորյեգայի մահվամբ փակվել է այս երկրի պատմության մի ամբողջ գլուխ, իսկ նրա հարազատները «վաստակել են նրան խաղաղությամբ թաղելու իրավունքը»:

Բռնագրավված յոթ տոննա կոկայինը, որ Պանամայի իշխանությունները մտադիր են եղել Պանամայից տանել Չիլի:
Բռնագրավված յոթ տոննա կոկայինը, որ Պանամայի իշխանությունները մտադիր են եղել Պանամայից տանել Չիլի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
622 | 0 | 0
Facebook